Լրահոս

Ալեքսանյանը միլիոնավոր դոլարներ կկորցնի. Ալթունյանի հարվածը

 

Օրեր առաջ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Լաթունյանը հայտարարեց, որ կառավարության ղեկավարի և նախագահի խիստ հրահանգով իրենք պատերազմ են սկսում ծխելու սովորույթի դեմ: Նախարարը հայտարարեց, որ բացի հասարակական վայրերում ծխելը արգելելուց, կբարձրացվի նաև ծխախոտի ակցիզային հարկը, որը երեք-չորս անգամ կթանկացնի ծխախոտը Հայաստանում:

Եթե նախարարի այս հայտարարությունը կյանքի կոչվի, մի շարք գործարարներ մեծ վնասներ կկրեն: Մեծ վնաս կկրի նաև ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ Ալեքսանյանը մեծ խմբաքանակի ծխախոտ է արտահանում Իրաք: Ալեքսանյանն իհարկե ծխախոտի սեփական արտադրանք չունի, սակայն հաջողացնում է տարբեր գործարանների արտադրանքներ արտահանել, որից մեծ եկամուտներ է ստանում:

Եթե ծխախոտը երեք-չորս անգամ թանկանա Հայաստանում, ապա հնարավոր չի լինի արտահանում կազմակերպել Իրաք և եկամուտներ ստանալ: Սա ուղիղ հարված կլինի Ալեքսանյանի բիզնես գործունեությանը: Ծխախոտի արտահանման բիզնեսը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում և ակցիզային հարկի բարձրացումից հետո Ալեքսանյանը կկորցնի այդ միլիոնները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing