Լրահոս

Ալեքսանյանն իր խոսքի տերը եղավ. շենգավիթցի Սերժիկը ստացավ 50 հազար դոլարը

 

Երեկ «Փարվանա» ռեստորանային համալիրում Սամվել Ալեքսանյանը խնջույքի է հրավիել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր շտաբը ղեկավարողներին և մնացած ակտիվին:

Ալեքսանյանը չի մոռացել պարգևատրել իր համար անձնուրաց աշխատածներին: Այն շտաբի պետերը, որոնք իրենց վերապահված ընտրատեղամասերում կարողացել են Ալեքսանյանի համար ապահովել առավելագույն քվեն, ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար:

Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 40 և 30 հազար դոլար: Պարգևատրումները տրվել են երեկ տեղի ունեցած խնջույքի ժամանակ բոլորի աչքի առաջ:

50 հազար դոլար ստացողը եղել է Շենգավիթցի Սերժիկը, ում ղեկավարած ընտրատեղամասում էլ Ալեքսանյանը ստացել է ամենաշատ քվեն:

Նշենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Ալեքսանյանը ստացել է  42.472 ձայն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armversion.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara