Լրահոս

Ալիեւը ցայտնոտում է. Հայաստանը զիջելու իրավունք չունի

 

 

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե գոհ է ԱՄՆ նոր նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունից, քանի որ նա հայտարարել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ԱՄՆ նոր վարչակազմին արվող ակնհայտ ռեվերանս է եւ չի բացառվում, որ Ալիեւը փորձում է վերականգնել հարաբերությունն ԱՄՆ հետ: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի շրջանում այդ հարաբերությունը լարվել է զգալիորեն, ընդ որում թե Ադրբեջանի ներքին կյանքում ժողովրդավարության դեմ Ալիեւի գործողությունների, թե նաեւ Արցախի խնդրում լարվածության աճին միտված քաղաքականության հետեւանքով:
Թրամփի ուղղությամբ Ալիեւի ռեվերանսը հնչում է ուշագրավ իրադարձությունների ֆոնին:
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն արցախ-ադրբեջանական սահմանին լարվածության միջադեպի կապակցությամբ, գործնականում առաջին անգամ մատնանշելով, որ առաջին կրակողը եղել է Ադրբեջանը, իսկ հայկական կողմը պատասխանել է: Ընդ որում, այդ հանգամանքը շեշտեց նաեւ Ռուսաստանն առանձին՝ ԱԳՆ խոսնակի միջոցով:
Շատերն են փորձում հասկանալ, պարզել, գտնել բացատրություն, թե ինչու Մինսկի խմբի համանախագահները հենց այժմ որոշեցին մատնանշել Ադրբեջանի առաջինը կրակելու հանգամանքը, առավել եւս, եթե դրանից չի եղել մարդկային կորուստ:
Խնդիրը թերեւս այն է, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ոչ թե մեկ, այլ մի շարք գործոնների համախառն ազդեցության արդյունք էր, հետապրիլպատերազմյան մի քանի ամիսների ընթացքում ծավալված:
Այդ ընթացքում Բաքուն համառորեն փորձել է վերականգնել իր ռազմա-քաղաքական դիրքերը, որ կորցրեց ապրիլին: Բաքվի փորձերը սակայն մերժվում էին համանախագահ բոլոր երկրներում, թերեւս զարմանալիորեն նաեւ Ռուսաստանում, որն ինքը ապրիլի պատերազմի հետեւանքով հայտնվեց բավական փակուղային վիճակում:
Դա է պատճառը, որ Ռուսաստանն անգամ համառորեն մերժում էր ադրբեջանական հայցերը: Բանը հասել էր ընդհուպ իրավիճակի, երբ Ադրբեջանը դիմում էր նույնիսկ շանտաժի Մոսկվայի հանդեպ, արժանանալով կոշտ պատասխանների:
Իրավիճակը Ադրբեջանի համար էլ ավելի խրթին դարձավ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հասցրեց թեւավոր հարվածը Սիրիայում, փաստացի Ռուսաստանի դիրքերին, Մոսկվային գործնականում դնելով կամ-կամ ընտրանքի առաջ: Տեղի ունեցան արտգործնախարարների փոխայցեր, հանդիպումներ Պուտինի եւ Թրամփի հետ, որոշակի ազդակներով, որ Մոսկվան այդուհանդերձ հակված է ընդունել Վաշինգտոնի խաղի նոր կանոնները, որտեղ «առաջին հարվածի» իրավունքը ԱՄՆ նոր վարչակազմը Ռուսաստանից «վերցնում» է իր ձեռքը:
Դրան զուգահեռ, ԱՄՆ բավական աշխույժ ժեստեր կատարեց Վրաստանի ուղղությամբ, այդ թվում անվտանգության ասպեկտով:
Միաժամանակ, իրադարձությունները բավական խնդրահարույց զարգացան Վաշինգտոն-Անկարա շրջանակում: ԱՄՆ նոր վարչակազմը հայտարարեց Սիրիայի քրդերին զինելու որոշման մասին: Էրդողանի նյարդերը տեղի տվեցին այնքան, որ նա չկարողացավ կառավարել նաեւ իր անվտանգության աշխատակիցներին հենց Վաշինգտոնի կենտրոնում, ԱՄՆ այցի ընթացքում դառնալով աղմկոտ պատմության հերոս եւ այդպիսով առավել ծանր դրության մեջ հայտնվելով Սպիտակ տան առաջ: Եվրոպայի հետ առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունեցող Անկարան բավական բարդ վիճակում հայտնվեց նաեւ ԱՄՆ առաջ:
Միաժամանակ ամեն ինչ հարթ չէ ռուս-թուրքական հաշտեցման ուղղությամբ, որտեղ գործընթաց կարծես թե կա, բայց Պուտինը բավական սառն է: Նա ռազմավարական չի որակում նախկինում այդպես գնահատվող հարաբերությունը, չընդունեց նաեւ Սեւծովյան տնտեսական կազմակերպության հոբելյանական Վեհաժողովի համար Ստամբուլ այցելելու Էրդողանի հրավերը:
Դրան զուգահեռ, մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանին ռազմական սադրանքների անցանկալիության մասին բավական թափանցիկ ակնարկ հղեց նաեւ Իրանի պաշտպանության նախարարը:
Ահա այդ իրավիճակում, Ալիեւին թերեւս չի մնում այլ բան, քան փորձել եզրեր գտնել ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Առավել եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի օրեր առաջ հարցազրույցի ֆոնին, որտեղ նա հայտարարել էր, թե կա Արցախի խնդրում ԱՄՆ աշխուժության մեծացման անհրաժեշտություն: Հոգլանդը միաժամանակ նշել էր, որ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը դեռեւս ձեւավորման փուլում է եւ առաջիկա ամիսներին պատկերը կլինի առավել ամբողջական ու տեսանելի:
Դրան զուգահեռ, ԱՄՆ դեսպանը Հայաստանում հայտարարում է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին: Այսինքն, խոսքը տեխնոլոգիական արդիական ներդրումների հեռանկարի մասին է:
Այդ հանգամանքն էլ ուշագրավ կերպով է համադրվում ԱՄՆ տեխնոլոգիական մեկ այլ ներդրման հետ, որի մասին շաբաթներ առաջ հայտարարել էր գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ասելով, որ ամերիկացիները հայկական առաջնագծի համար տրամադրել են հետռախուզական խորքային հնարավորությամբ սարքավորումներ, որոնք դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում:
Ի վերջո, Հոգլանդի հայտարարությանը, թե ԱՄՆ կաշխուժացնի իր գործունեությունը, հաջորդեց հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին հասցեական հայտարարությունը, ինչն Ալիեւը կարող էր գնահատել իբրեւ ԱՄՆ աշխուժության նշան:
Կստացվի՞ Ալիեւի մոտ ինչ որ բան, թե ոչ: Իհարկե ծիծաղելի է մտածել, որ աշխարհի թիվ մեկ գերտերության քաղաքականությունը կարող է կախված լինել եւ փոփոխության ենթակա լինել ըստ որեւէ փոքր պետության առաջնորդի սիրաշահման կարողության:
Այդուհանդերձ ակնհայտ է, որ Հայաստանն ԱՄՆ հետ հարաբերության մասով չունի Ադրբեջանին զիջելու իրավունք, առավել եւս, որ ունի կարեւոր մրցակցային առավելության ռեսուրսներ եւ նախադրյալներ: Եվ առավել եւս, երբ ունի ԱՄՆ դես



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing