Լրահոս

Ալիեւը թու՞րք է, թե՞ …

 

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արիֆ Ռահիմզադեն ռուսական մի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է, որ իրենք թուրք չեն, այդպես սխալմամբ որոշել են ցարական Ռուսաստանում: Նրան հակադարձել է գործընկեր Ֆազիլ Մուստաֆան. «Ըստ երեւույթին, Արիֆ Ռահիմզադեն ազգագրությունից քիչ է հասկանում: «Ադրբեջանցին» քաղաքական տերմին է, ոչ թե էթնիկական: Մենք մեզ համարում ենք թուրք: Դա Ադրբեջանում ապրող թուրքերի ազգային ինքնության հասկացություն է: Ես կարծում եմ, որ իր հայտարարության Արիֆ Ռահիմզադեն կարծես զատորոշվել է նրանից, որ ինքը թուրք է: Նա կարծես ամաչում է իր ազգային պատկանելությունից»,- հայտարարել է Ֆազիլ Մուստաֆան: https://haqqin.az/news/93897

Կար ժամանակ, երբ Ադրբեջանում վիրավորվում էին, երբ որեւէ մեկին անվանում էին «թուրք»: Դարաշրջան եւ իրողություններ են փոխվել, հիմա գերադասելի է ներկայանալ որպես «թուրք»: Բայց, երեւում է, ոչ բոլորն են այդպես ուզում: Կան խմբեր, որ գերադասում են մնալ «ադրբեջանցի»:

Ըստ երեւույթին, որոշում պետք է ընդունի իշխանությունը՝ ի՞նչ անուն տալ բնակչության մեծամասնություն կազմող էթնիկ խմբին, որը թուրքախոս է, իսլամադավան, բայց մեծամասամբ՝ շիա ուղղության: Հանգամանք, որ նրան ավելի շատ իրանական, քան թուրքական ինքնություն է ներշնչում: Ի վերջո, երեւի, վերջին խոսքը պետք է ասի Իլհամ Ալիեւը, նա իրեն թու՞րք է համարում, ադրբեջանցի՞, թե՞… Իշխող տեսակետ կա, որ Ալիեւներն էթնիկ քրդեր են: Այդ դեպքում կստցավի, որ Արիֆ Ռահիմզադեն ճիշտ է, իրենք միան Ադրբեջան կոչվող տարածքի բնակիչներ են: Հակառակ դեպքում քրդական ծագման կլանն ինչպե՞ս է իշխանում էթնիկ մեծամասնությանը… Իսկ գուցե Ռահիմզադեն հենց այդ էլ ակնարկե՞լ է…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing