Ալիեւի օգնականը խոստովանել է, թե ում հետ է պատերազմում Ադրբեջանը

0

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարը փխրուն է համարում եւ կարծում է, որ ակտիվ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի:Այս մասին նա ասել է թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, «նման իրավիճակ էր նաեւ 2016 թվականի ապրիլին: Հայկական բանակը զբաղեցրած ռազմավարական դիրքերից գնդակոծում էր ադրբեջանական գյուղերը:

Այդ պայմաններում ադրբեջանական բանակը ստիպված էր հակահարձակման անցնել եւ զգալի հաջողությունների է հասել»:Հասանովը նշել է նաեւ, թե Ադրբեջանն ում դեմ է պատերազմում: «Ցավոք, Ադրբեջանը միայն Հայաստանի դեմ չէ պատերազմում, այլ նաեւ ուժեղ հայկական լոբբիի, որոշ միջազգային ուժերի, քաղաքական գործիչների, շրջանակների հետ, որոնց ֆինանսավորում է հայկական լոբբին», — ասել է նա:Ադրբեջանի ու Թուրքիայի վերաբերմունքն ամենակարող հայկական լոբբիի հանդեպ երբեմն աբսուրդի է հասնում:

Թուրքիան, օրինակ, 2009 թվականին, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, ակնարկում էր, որ Հայաստանի ղեկավարության հետ ավելի հեշտ կարող էին պայմանավորվել, եթե Երեւանը կախված չլիներ հայկական լոբբիից:Ադրբեջանում եւս հնարավորությունը բաց չեն թողնում հայկական լոբբին հիշատակելու համար՝ մի կողմից արդարացնելով սեփական անհաջողությունները, մյուս կողմից խոստովանելով, որ պատերազմում են Հայաստանից ավելի հզոր հակառակորդի դեմ:

Դժվար է գնահատել հայկական լոբբիի ազդեցությունը Հայկական հարցի, այդ թվում՝ Ղարաբաղի վրա: Ակնհայտ է, սակայն, որ հայկական լոբբիի հնարավորությունները Թուրքիայում եւ Ադրբեջանում ավելի իրական են գնահատում, քան հայկական շրջանակներում: Հայաստանում այդ ներուժի բավարար չափով չօգտագործումը շատերը պայմանավորում են նրանով, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում «ինքնիշխան» քաղաքականություն թղնել մարդկանց, որոնք մեծ քաղաքական ու գործարար փորձ եւ կապիտալ ունեն: Մյուս կողմից, հայկական լոբբին նույնպես համասեռ չէ եւ հաճախ սիրում է ոչ թե Հայաստանն իր մեջ, այլ իրեն Հայաստանում:Այսպես թե այնպես, հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի «անլիարժեքության բարդույքը», որը, հնարավոր է, նաեւ զսպող գործոնի դեր է խաղում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache