Ալիեւին արգելեցին. Ինչ է կատարվել Նախիջեւանում

0

Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են ականանետային հաշվարկների էստաֆետային վազքի եւ պայմանական հակառակորդի թիրախների խոցման վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել է Արցախի Պաշտպանության բանակի պահպանության տեղամասերից մեկի դիմաց տեղակայված զորամասը:Նախորդ շաբաթ էլ Ադրբեջանի բանակում անցկացվել էին խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց ներգրավվել էին Ադրբեջանի բանակի բոլոր, այդ թվում նաեւ Նախիջեւանում տեղակայված ստորաբաժանումները:

Ընդ որում, կիրառվել էր նաեւ ռազմական ավիացիա:Ադրբեջանի այս զորավարժությունները համընկան Արցախի խնդրում քաղաքական բուռն իրադարձություններին: Մինչ Ադրբեջանում քննարկում էին «Պուտինի պլանը», ըստ որի Բաքվին առաջարկվում էր Ղարաբաղի 5 շրջան ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու դիմաց, Վիեննայի Մշտական կոմիտեի նիստում ԱՄՆ-ն, ապա եւ Ռուսաստանը հայտարարեցին, որ պետք է կատարվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսինքն՝ հայտարարվեց Ղարաբաղում ստատուս-քվոն պահելու մասին: Դրան հետեւեցին նաեւ միջազգային այլ կառույցներ:

Այդ ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը երկու անգամ Պուտինին հանդիպելով, նրան հիշեցրեց ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, ըստ որոնց հայկական կողմը պետք է դուրս բերի զորքը մի քանի շրջաններից, սակայն, ըստ Էրդողանի՝ Պուտինը նման հույս չուներ:Այնուհետեւ Բաքու եւ Երեւան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով կողմերին ծանոթացրեց ընդունված որոշման մանրամասներին եւ արեց երկու հատկանշական հայտարարություն. Նախ, որ չնայած տարաձայնություններին՝ Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում աշխատում է ԱՄՆ-ի հետ, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդիրը «դժվար լուծելի» է:Լավրովի այցից հետո տեղի ունեցավ ԱլԳ վեհաժողովը, որի շրջանակներում Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ալիեւին բաց տեքստով զգուշացրեց ռազմական գործողությունների մասով:

Այսպիսով, փակվեց ղարաբաղյան «կարգավորման» քաղաքական մի ժամանակաշրջան, հաստատելով ներկայիս ստատուս-քվոն Ղարաբաղում: Թե որքան ու ինչ սխեմաներով է տեղի ունենալու «կարգավորման» հաջորդ փուլը, կախված է միջազգային քաղաքական նոր իրավիճակի զարգացման տրամաբանությունից:Մինչ այդ, Ադրբեջանին մնում են միայն զորավարժությունները՝ ավելի լավ ժամանակների սպասումով:

Նրա ջանքերը բոլոր ուղղություններով տապալվել են, պահանջները՝ անտեսվել: Ադրբեջանին բոլոր մակարդակներով զգուշացվել է ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից:Այս իրադարձությունների ժամանակ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում Նախիջեւանում, որտեղ Թուրքիան զգալի ռազմական ներկայություն ունի, խոշոր միջադեպ տեղի ունեցավ. Զորամասերից մեկում ադրբեջանական բանակի զինծառայողը գնդակահարել էր ծառայակիցներին ու դիմել փախուստի: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը, չհրապարակելով մանրամասները:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache