Լրահոս

Ալիեւին հանձնում են.Մարիա Զախարովան մերկացրել է ամեն ինչ.

 

Ռուսաստանի ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի եւ նրա շրջապատի վերաբերյալ արեւմտյան հեղինակավոր մամուլում հերթական կոռուպցիոն աղմուկին, ասել է, որ Արեւմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես Ադրբեջանի վրա:
Եթե արեւմտյան մամուլը մերկացնում է Ալիեւին, ապա Մարիա Զախարովան փորձում է Ալիեւին ծածկել, բայց մերկացնում է թե նրան, թե Ռուսաստանին հակառակ կողմից:
Պարզվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր՝ Ռուսաստանի դաշնակից է Հայաստանը, Ռուսաստանի դաշնակից է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով եւ ոչնչացումով: Ռուսաստանի շուրջ փաստորեն առկա է դաշնակցային չափազանց հետաքրքիր մշակույթ, որն իր խորքում պարզապես ունի պարզունակ բարբարոսությանը բնորոշ հատկանիշներ, եթե միեւնույն սուբյեկտի դաշնակից է մեկը, որը սպառնում է ոչնչացնել նույն սուբյեկտի այլ դաշնակցի եւ նրա հանդեպ կիրառում է առնվազն պարզունակ մարդասպանության եւ ռազմական շանտաժի քաղաքականություն:
Այդպիսով, ՌԴ ԱԳՆ խոսնակը մերկացնում է Ռուսաստանի դաշնակցային «մշակույթը», ի ցույց դնելով դրա ամբողջ թշվառությունն ու վտանգավորությունը:
Մյուս կողմից, իհարկե, առերեւույթ փորձելով պաշտպանել Ալիեւին, Ռուսաստանը նրան դնում է իսկապես շատ ավելի աննպաստ վիճակի մեջ, եւ դժվար է ասել, թե այս դեպքում հատկապես ինչ շարժառիթով է առաջնորդվում ՌԴ ԱԳՆ խոսնակը: Այսինքն, իրականում Ալիեւին պաշտպանե՞լն է անկեղծ մոտիվը, թե՞ հակառակը:
Բանն այն է, որ ռուսական պետական քաղաքականությունն ունի դաշնակիցներին վաղ թե ուշ հանձնելու «բարի եւ կայուն ավանդույթներ»: Դրանց ծանոթ են Ռուսաստանի հետ դաշնակցություն անելու սխալը թույլ տված մի շարք ազգեր ու պետություններ, այդ թվում հայերն ու Հայաստանը: Եվ այդ իմաստով, եթե Մոսկվան մեկին «ճանաչում» է դաշնակից, ապա դա թերեւս առերեւույթ լինելով պաշտպանական ակցիա, իրական քաղաքականության կամ այսպես ասած «ռեալ պոլիտիկի» ռեժիմում ունի լիովին հակառակ նշանակություն եւ իմաստ: Եթե Ռուսաստանը որեւէ մեկին «ճանաչեց» որպես դաշնակից, ապա դա նշանակում է, որ այդ մեկը առնվազն դիտարկվում է որպես «հանձնման ենթակա»:
Այդպիսով, Զախարովայի շուրթերով Մոսկվան Արեւմուտքին գործնականում ակնարկում է, որ եթե Արեւմուտքի ուզածը Ադրբեջանն է, ապա նա պատրաստ է «հանձնել» Ադրբեջանը: Հետաքրքիր է, թե ինչի՞ դիմաց: Մյուս կողմից, չի բացառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Արեւմուտքին Ադրբեջանը «վերցնել» եւ չդնել Հայաստանում ռուսական ազդեցությունը չեզոքացնելու հարց:
Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ցանկանում է համոզվել Հայաստանի որոշումների ինքնիշխանության հարցում եւ գործիքներ է տրամադրում, որ Երեւանը շարունակի այդ որոշումները:
Այդ գործիքների մասին մանրամասները հայտնի չեն, թեեւ հնարավոր է ենթադրել, որ դրանք ներքին արդյունավետ եւ իրավական կառավարման հնարավորությունն ավելացնող գործիքներ են: Միեւնույն ժամանակ, սակայն, ԱՄՆ թերեւս միամիտ չէ չպատկերացնելու համար, որ այդ գործիքները չեն աշխատելու շոշափելի արդյունավետությամբ, եթե ԱՄՆ զուգահեռաբար չթուլացնի դրանց ռուսական վերահսկողությունը: Իսկ դա ենթադրում է արդեն հարցերի քննարկման եւ լուծման այլ մակարդակ՝ ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում: Հետեւաբար հիմք կա ենթադրելու, որ Հայաստանի ինքնիշխան որոշումները շարունակելու գործիքակազմի մասին դեսպանի հայտարարությունը ներառում էր նաեւ այդ հարթության վրա Հայաստանի համար հնարավորություն ստեղծելու ուղղությամբ ջանքեր: Իսկ այդ ջանքը միջազգային մեկուսացման եւ պատժամիջոցների քաղաքականությունն է, որն էապես նվազեցնում է Ռուսաստանի աշխարհքաղաքականության կարողունակությունը: Իհարկե, ամեն ինչ խանգարելու եւ քաոսի վերածելու ռեսուրս Ռուսաստանը դեռ շատ ունի, բայց անկասկած Ռուսաստանի ղեկին գտնվողները ունեն նաեւ բավականաչափ պրագմատիզմ պատկերացնելու համար, որ ի վերջո այդ ամենը խնդիրներ կարող է ստեղծել աշխարհի համար, բայց չի լուծում Ռուսաստանի որեւէ խնդիր:
Ըստ այդմ, ամենեւին անիրատեսական չէ այն, որ Մոսկվան ի վերջո ընդունի նաեւ Հայաստանի հարցում փոխզիջումային լուծումների տարբերակը: Համենայն դեպս, Ռուսաստանի իշխանական շրջանակներում անկասկած կան այդ մարտավարությանը հակված խմբեր: Հարցն այն է, թե ինչ ազդեցություն ունեն նրանք որոշումների կայացման հարցում:
Այդ իմաստով չի բացառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանը Հայաստանի փոխարեն: Այն, որ արեւմտյան մամուլի սկանդալային տեղեկատվության հերթական ալիքը նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ կան Ալիեւի հետ, իհարկե աներկբա է: Դրանք առնչվում են քաղաքակա՞ն, թե ֆինանսատնտեսական հարցերի, իհարկե բարդ է ասել, քանի որ կա թե մեկի, թե մյուսի շարժառիթը: Բայց Ադրբեջանի հարցում հազիվ թե Արեւմուտքն ունենա Մոսկվայի նվիրաբերման կարիքը, քանի որ Ադրբեջանը Մոսկվային գործնականում չի էլ պատկանում, հետեւաբար այն, ինչ պետք է ստանալ, կստանան թերեւս Ալիեւից:
Ըստ այդմ, Զախարովայի հայտարարությունն Ալիեւին այդպիսով դնում է երկակի ծանր վիճակում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing