Լրահոս

Ալիևը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման անհեթեթ պայմաններ է առաջ քաշել

 

4224031-600x385

armlur.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կրկին հանդես է եկել հայտարարությամբ` նոր պայմաններ առաջ քաշելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կոնֆլիկտի լուծումը պարզ է. առաջին հերթին, հայկական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները, ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հողերը: Եվ միայն դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության կհաստատվի»,- ասել է նա կառավարության նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ «ադրբեջանցիները պաշտպանում են իրենց հողերը»: Ալիևը նշել է նաև, որ կոնֆլիկտի գոտում բախումներից հետո միջազգային հանրությունը մտահոգություն հայտնեց, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու և բանակցային գործընթացը շարունակելու օգտին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am