Լրահոս

Ալիևը հայտարարեց, որ Բաքուն կշարունակի զենքի գնման գործընթացը նաև այս տարի

 

img

Չնայած նավթի գների անկմանը, Ադրբեջանի ռազմական ծախսերն առաջնային են բյուջետային այլ ծախսերի շրջանում: Բաքուն կշարունակի զենքի գնումը, հայտարարեց երկրի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում, նվիրված 2016 թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին:

«Չնայած ճգնաժամին, նավթի գների անկմանը, մենք ապահովում ենք բանակը նորագույն զենքով և զինամթերքով, տեխնիկայով: Նախորդ տարի լուրջ քայլեր են ձեռնարկվել: Ձեռք են բերվել ամենանորագույն զենքերը, այդ գործընթացը կշարունակվի նաև այս տարի», — փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը ուժեղների շարքում է համաշխարհային մասշտաբով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

zham.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing