Ալիևը մեկնում է Թուրքիա

0

lragir.am — Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

 Թուրքիայում Ալիևը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:

«Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache