Ալիևը պահանջում է Փաշինյանից ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում

119

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ միայն այդ կերպ հարցը կարող է լուծում ստանալ` խաղաղություն հաստատելով Կովկասում:

«Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի բանակցությունների միջոցով»,- հավելել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, Բաքուն իր դժգոհությունն էր արտահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում կատարած այն հայտարարության կապակցությամբ, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache