Լրահոս

Ալիևի բթամտությունը

 

btamit

hraparak.am — Բաքվում անհանգստացել են, թե ինչու բրիտանական Statista կայքը «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» համարել է ահաբեկչական, իսկ ԼՂՀ-ն՝ ոչ: Դա մի ծավալուն անդրադարձի առիթ է դարձել (http://haqqin.az/news/80801), որի հիմնական ասելիքն այն է, որ Արեւմուտքը միայն ֆորմալ առումով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ գործնականում «աջակցում է Հայաստանին»:

Ալիեւի ռեժիմը արեւմտյան հանրության հետ կոշտ դիմակայության հերթական շրջափուլն է մտել: Վենետիկի հանձնաժողովը ժողովրդավարության եվրոպական չափանիշներին անհամապատասխան է ճանաչել սահմանադրական փոփոխությունները: Նախատեսված է, որ նախնական Եզրակացությունը հոկտեմբերի 14-ին կքննարկվի ԵԽԽՎ-ում: Փորձագետները համոզված են, որ ԵԽ-ն չի ճանաչի Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը:

Ալիեւի ռեժիմի դեմ խիստ քննադատական հայտարարություն է տարածել Freedom Hause հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը: «Ադրեջանում մարդու իրավունքների ոտնահարման պատասխանատուն Ալիեւի կառավարությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն օրը ԵԽ նախարարների կոմիտեն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, եթե քաղբանտարկյալ Իլգար Մամեդովն ազատ չարձակվի: ԱՄՆ Կոնգրեսում հասունանում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ ընդունելու հարցը:

Այո, Ալիեւի ռեժիմը թիրախավորվում է: Բայց ի՞նչ կապ ունի դա Արցախի հետ: Աշխարհը տեսնում եւ ամեն ինչ եւ յուրաքանչյուրին գնահատում է ըստ արժանվույն: Բնապետությունն անվանվում է բռնապետություն, ահաբեկչությունը՝ ահաբեկչություն: Եւ եթե Ալիեւի ռեժիմը նույն բթամտությամբ շարունակի բոլորին մեղադրանքներ ներկայացնել, շատ հնարավոր է, որ հերթական վերլուծությամբ բրիտանական Statista-ն Ադրբեջանը նույնպես ներառնի ահաբեկչական կազմավորումների շարքում: Դրա համար բոլոր հիմքերը կան: Մանավանդ՝ Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի նկատառմամբ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am