Լրահոս

Ալիկ Սարգսյանը 15 միլիոնով բնակարան է գնել. նրա տնային տնտեսուհի տիկինն ավելի հարուստ է

 

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որ հիմա Սերժ Սարգսյանի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի Արարատի մարզային կառույցի ղեկավարը, 2016թ. 15 մլն դրամով բնակարան է գնել:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2016 թվականի վերջին ունեցած փոխառության, վարկի գումարը կազմել է 205 հազար դոլար: Սարգսյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 54 հազար 416 դոլար:

Նախկին ոստիկանապետի տիկինը՝ Անահիտ Սարգսյանն էլ, լինելով տնային տնտեսուհի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել՝ 5 մլն 833 հազար դրամով:

Խորհրդականի տիկնոջ փոխառությունները անցած տարեվերջին կազմել են 6500 դոլար: Իսկ հայտարարագրած դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ: Սարգսյանի տիկինը անցած տարի 5 մլն դրամ է նվեր ստացել, որն էլ ձեւակերպել է որպես եկամուտ: Բացի այս՝ նա որպես եկամուտ հայտարարագրել է տրված փոխառություններից ստացած 130 հազար դրամը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing