Ալիկ Սարգսյանը կարող է բացահայտել՝ նախկին մարզպետը «Չեխիայում ինչեր է արել»

55

«Ես չգիտեմ` ով է այն մարդը, ով ինձ գումար է տվել և ես դրա դիմաց աշխատանքի չեմ ընդունել»:

Արարատի նախկին մարզպետի հայտարարությունը, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով, արդեն հանցանք է պարունակում:

Ալիկ Սարգսյանը նշեց` ինքը տեղյակ չէ, թե ով է այդ մարդը, քանի որ անունը չեն նշում. «Ես երբեք որևէ մեկին գումարի դիմաց աշխատանքի չեմ ընդունել և չեմ ազատել»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց` դիմել է իրավապահ մարմիններին, քանի որ ինքը չի կարող հանդուրժել չար մարդու և հոգեկան շեղում ունեցողի կողմից արված վարկաբեկումները: Հարցին` ի՞նչն է պատճառը, որ, ինչպես ինքն է ասում՝ իր վարկաբեկման արշավ է սկսել նախկին մարզպետը, Սարգսյանը պատասխանեց. «Իր կարծիքով, իմ ոստիկանապետ եղած տարիներին ես եմ դիմել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին իրեն մարզպետի պաշտոնից ազատելու համար: Սակայն նման բան չկա, դա իր երևակայության արդյունքն է»,-ասաց Սարգսյանը:

 

Նրա կարծիքով` նախկին մարզպետը հերյուրանքներ է տարածում. «Ես էլ կարող եմ իր մասին շատ բաներ բացահայտել, թե ինչեր է արել մարզպետ, էներգետիկայի նախարարի տեղակալ եղած ժամանակ, որի ընթացքում չի գնացել աշխատանքի, Չեխիայում ինչեր է արել: Սակայն չեմ ցանկանում իր հետ փոխհրաձգության մեջ մտնել` մանրամասներ բացահայտելով: Չեմ ուզում իր մակարդակին հավասարվել»,-ասաց Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց` հրավիրվել է ՀՔԾ տուժողի կարգավիճակով, քանի որ ինքն է դիմել իրավապահ մարմիններին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache