Աղցաններ Խոհանոց

Ամանորյա աղցան «Տոնածառ». բաղադրատոմս

 

ng2016_salaty_03-thumb

Ամանորյա աղցանները բազմազան են, սակայն այս տարի պետք է ընտրել այնպիսի աղցան, որը կտարբերվի և ձեր սեղանն ավելի յուրօրինակ կդարձնի: Առաջարկում ենք պատրաստել «Տոնածառ» աղցանը, որը կզարդարի ձեր տոնական սեղանն ու կուրախացնի ձեր մտերիմներին:

Հավի կրծքամիս- 1 հատ
Ձու- 3 հատ
Սոխ- 300գր
Սունկ- 400գր
Մայոնեզ- 200մլ
Եգիպտացորեն- տուփի 1/2-ը
Հոլանդական պանիր- 100գր
Սամիթ- 2 կապ
Ձիթապտղի յուղ- 3ճ գդալ
Աղ
Բիբար
Նուռ և կարմիր բիբար զարդարելու համար

Սոխն ու սունկը մանր կտրատել ու ձիթապտղի յուղով տապակել

sm_85929

Հավի կրծքամիսը եփել, խորանարդներով կտրատել, պանիրը կտրատել, ձուն մանրացնել, այս ամենը խառնել եգիպտացորենի ու սնկի հետ

sm_85930

Ափսեի մեջ այնպես լցնել աղցանը, որ եղևնու տեսք ունենա

sm_85932

Ամբողջությամբ սամիթով պատել

sm_85933

Զարդարել
sm_85934

Բարի ախորժակ

Աղբյուր՝ life.tert.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am