good-banner
LifeStyle Ամանորյա ուտեստներ Խոհանոց

Ամանորյա ուտեստ

 

34843_medium

Բաղադրությունը

250 գ խոզամիս

50 գ սունկ (շամպինյոն)

0,5 գլուխ սոխ 3 ձու

30 գ ալյուր պաքսիմատ

ձեթ

կանաչի (սամիթ կամ համեմ)

աղ ու սև պղպեղ

Պատրաստումը

Սկզբում պետք է ձվածեղ պատրաստել: Այսպես. մանրացրած սոխի վրա ավելացնել կտրատած սունկն ու տապակել: Ձուն հարել, ավելացնել կտրատած կանաչին, ալյուրը, սունկը սոխի հետ, լավ խառնել ու լցնել թավայի մեջ: Երկու կողմից ձվածեղը կարմրացնել: Խոզի մսից երկար կտոր առանձնացնել, ծեծել, համեմել աղ ու պղպեղով ու ձվածեղը դնել վրան, ռուլետ փաթաթել, ամրացնել փայտիկով: Ապա ռուլետը թաթախել ալյուրի, ձվի ու պաքսիմատի մեջ, տապակել ֆրիտյուրում 10 րոպե: Իսկ հետո վերջնականապես եփն ավարտին հասցնելու համար նախապես փայլաթիթեղով ծածկել ու դնել ջեռոցը 15-20 րոպե: Պատրաստի ռուլետը շերտերով կտրտել. ստացվում են «կոճղիկներ»: Վրան կտրատած կանաչի լցնել ու մատուցել: Նույնը կարելի է տավարի կամ հավի մսով անել:

Աղբյուրը ` ankakh.com

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing