LifeStyle Նորաձևություն և ոճ

Ամառային դիմահարդարման ճիշտ կանոնները. Խորհուրդ է տալիս ոճաբան-դիմահարդար Մերի Համբարձումյանը

 

13576366_625892377573842_1164106902_n (1)

panorama.am — Նորաձեւության կանոններին ենթարկվում է նաեւ դիմահարդարումը: Ամեն տարի յուրաքանչյուր եղանակի համար մասնագետներն առաջարկում են տարբերակներ, որոնց հետեւելու դեպքում կարող եք ինքներդ Ձեզ տպավորիչ տեսք հաղորդել:

Life.panorama.am-ի հետ զրույցում «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-դիմահարդար Մերի Համբարձումյանը խոսել է այս ամռանն առավել ակտուալ թրենդների մասին:

Մեզ հետ զրույցում Մերի Համբարձումյանը նախ անդրադարձավ ամռանը մաշկի ճիշտ խնամքին.

«Ամռանը դեմքին թարմ տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է դիմահարդարումից առաջ դեմքը խնամել հատուկ դիմակներով եւ յուղազրկել այն: Օրինակ՝ կարելի է թարմ մրգերով տարատեսակ դիմակներ պատրաստել, որոնք ոչ միայն թարմություն կպարգեւեն դեմքին, այլեւ կօգնեն ազատվել մաշկի ճարպոտ շերտից»:

Դիմահարդարի խոսքով՝ ամռանը անհրաժեշտ է հրաժարվել կամ գոնե պակասեցնել տոնային քսուքի օգտագործումը.

«Ամռանը խորհուրդ չեմ տա տոնային քսուքներ օգտագործել, դրանք կարելի է փոխարինել դիմափոշիով, որը նույն տոնային քսուքի տպավորություն կարող է հաղորդել: Իսկ եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք տոնային քսուքներ, ապա լավ կլինի, որ այս եղանակի համար ընտրեք ավելի թեթեւ տարբերակները»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այս ամռան ակտուալ դիմահարդարմանն ու թրենդային գույներին ՝ Մերին հավելեց.

«Այս ամռանը նորաձեւ են նուրբ ու փայլուն երանգներ ունեցող ստվերաներկերը, ընդգծված այտոսկրերն ու արտահայտիչ թարթիչները: Պետք է հիշել՝ լավ է, երբ հետեւում ենք նորաձեւության կանոններին, սակայն դրա գերին դառնալ պետք չէ, չափավորությունն ու ներքին ներդաշանակությունը ամենակարեւորն է, իսկ նշված չափավորությունը պահպանելու համար լավ կլինի դիմել մասնագետների, ովքեր ճիշտ կընդգծեն Ձեր գեղեցկությունը»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing