Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է. ԱԱԾ պարզաբանումը

188

araratnews.am — Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,-ասվում է հաղորդագրությունում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache