Ամբողջ ճշմարտությունը՝ Սանիտեքի մասին

55

Վերջին շրջանում հանրությունն իր դժգոհությունն է արտահայտում աղբահանության վատ կատարման համար։ Բոլորը՝ քաղաքացիները, լրագրողներն ու քաղաքային իշխանությունները մեղադրում են մեկ ընկերության՝ «Սանիտեքին»: Այն, որ վերջին շրջանում աղբահանությունը, մեղմ ասած, թերի է կատարվում՝ իրականություն է, սակայն պատճառների մասին ոչ-ոք չի խոսել և չի վերլուծել ստեղծված իրավիճակն այլ կողմից:

AraratNews.am-ը ներկայացրել է այն պատճառները, որոնք խանգարում են ընկերության բնականոն աշխատանքին:

«Սանիտեք» ընկերությունը Երևանում իր գործունեությունը սկսել է 2014 թվականից: Սկզբում բոլորը գոհ էին, երբ հին ու մաշված «զլերին» և մետաղական աղբամաններին փոխարինեց եվրոպական ստանդարտներին համապատասխանող գերժամանակակից տեխնիկան և պլաստմասե աղբամանները:

Գործունեությունը ծավալելուց 2 տարի անց Երևանի քաղաքապետարանը սկսեց կրճատել «Սանիտեքին» տրամադրվող բյուջեն: 2016 թվականին կրճատվեց 40 միլիոն դրամից ավելի գումար, նույն չափ գումար էլ՝ 2017 թվականին: Ընդհանուր առմամբ՝ երկու տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կրճատեց աղբահանության բյուջեն ավելի 200 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով: Ինչ է սա, եթե ոչ «քցոցի» պետական մակարդակով:

Ընկերության բնականոն աշխատանքը սկսվեց խաթարվել այն ժամանակ, երբ նույն ընկերությունը Հայաստանում պարզեց, որ իրենց վաճառում են անորակ դիզելային վառելիք: «Սանիտեք» ընկերության հսկա մեքենաները որակյալ են և պետք է աշխատեն որակյալ դիզվառելիքով: Սակայն բոլորս հիշում ենք, որ Հայաստանում դիզվառելիքի շուկայում մենաշնորհ էր և այստեղ վաճառվում էր անորակ դիզվառելիք, որը մեքենաներին վնաս է հասցնում: «Սանիտեքն» այլընտարնք չուներ, քանի որ դիզվառելիքը ստիպողաբար ստանում էր «Ֆլեշ» ընկերությունից։ Անորակ դիզվառելիքի հետևանքով, մեկ երկու տարի անց սկսեցին շարքից դուրս գալ ընկերության մեքենաները: Ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, և մեքենա նորոգող մասնագետները նշում են միայն մեկ պատճառ՝ անորակ դիզվառելիք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache