Ամեն ինչ Արմեն Սարգսյանի ձեռքերում է. կստորագրի՞, թե ոչ

71

Այսօր խորհրդարանում ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սակայն այս օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ, այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն, հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև 3 ամիս ժամկետում:

Սահմանադրական դատարանի՝ օրենքի սահմանադրության համապատասխանության մասին որոշումից հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու և հրապարակելու համար: Կարող է և ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում և հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache