Լրահոս

Ամեն ինչ ավարտված է. Ինչ է սպասվում Ռուսաստանին

 

Ռուսաստանում տեղի ունեցավ «փոքր հեղափոխություն», եւ ռուսները դա հասկացան: Բայց կան ռուսներ, ովքեր լավ են պատկերացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ռուսաստանում եւ ինչ առնչություն ունի այն Պուտինի հետ:Մոսկվայում չեն մոռացել Ուդալցովին, ով նույնպես փորձել էր հեղափոխություն անել:

Հեղափոխությունները Ռուսաստանում միշտ մի քանի բաղկացուցիչ ունեն, օրինակ՝ սարքենք «փոքր հեղափոխություն», որպեսզի մեծ, այսինքն իսկական հեղափոխություն տեղի չունենա: Մյուս հեղափոխությունը սեփական ղեկավարությանն ասպարեզ հանելն է իշխանության ուժեղացման, այսինքն՝ իշխանությունն ավելի կոռումպացված ու բռնատիրական դարձնելու ցանկության պատճառով:Կա՞ արդյոք ներկայիս Ռուսաստանում այնպիսի կազմակերպվածություն, որը կարող էր բնակչությանը փողոց հանել 80 քաղաքներում:

Ռուսները միշտ ունեն «ազգային համերաշխության» պատճառներ, օրինակ՝ ահաբեկչական ակտերը: Սակայն դա տեղի է ունենում «հեղափոխական» իրադարձություններից դուրս:Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի բնակչությունը ցանկանում է հեռացնել ներկայիս քաղաքական իշխանությունը: Հայրենասիրության մակարդակն ընկել է կրիտիկական մակարդակի, եւ եկել է «հեղափոխություն» նախաձեռնելու ժամանակը, այլապես տեղի կունենան կրիտիկական իրադարձություններ:

«Հեղափոխությունը» տեղի ունեցավ բավական հանգիստ, թեեւ իշխանությունն ավելի աղմկոտ իրադարձությունների հույս ուներ, հատկապես Մոսկվայում:Ո՞վ է Ալեքսեյ Նավալնին: Ժամանակի ընթացքում կպարզվի, որ նա ՖՍԲ-ի «ազնիվ» աշխատակից է, եւ կամ բարեհաջող կարտագաղթի, կամ կմահանա պատահաբար, ինչ որ կամրջի մոտ:Նավալնիից բացի, չկային շատ այլ «այլախոհներ»: Պետք էլ չէր, խոսքը իրադարձությունների լիակատար կառավարելիության մասին է:

Արեւմտյան մասս-մեդիան առանձնապես ուշադրություն չդարձրեց այդ իրադարձություններին, քանի որ փողոցային ներկայացման շղարշի տակից նկատելի էին բեմադրված իրադարձություններ, որոնք բավական հեշտ կառավարվում էին եւ արագ ավարտվեցին: Արեւմտյան մամուլում այդպես էլ քննադատական էական հրապարակումներ չեղան:

Արեւմուտքը գերադասում է չմտնել բաց դռներով, այլ սպասել ու հետեւել, թե արդյոք տեղի կունենան նման իրադարձություններ ու ինչպես ռուս ժողովուրդը կընկալի այդ «հեղափոխությունը»:Ռուսներն Արեւմուտքում գնել են շատերին, ովքեր կաշառք են ստացել Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ Պուտինի ներքին ու արտաքին քաղաքականության  հանդեպ «բարեհաճ» վերաբերմունքի համար:

Այդ պատճառով Արեւմուտքում սպառված է ռուսական կոռուպցիայի քիչ թե շատ լուրջ քննադատությունը:Ռուսները շատ են ուզում մասնակցել համաշխարհային գործերին եւ այդ հանգամանքի ճանաչմանը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից: Սիրիայում պատերազմ սկսեցին, որ ԱՄՆ-ին հարկադրեն բանակցությունների:

Բան չստացվեց: Ամերիկացիները ռուսներին թույլ են տալիս պատերազմել, որպեսզի ռուսները հայտնվեն կեղտի մեջ ու չպարծենան իրենց ռազմական հզորությամբ:Ռուսաստանը միջազգային գործերին վերադառնալու, միջազգային մեկուսացումից դուրս գալու այլ շանսեր չունի: Ռուսներն այլեւս չեն ցանկանում ապրել մի երկրում, որը պատժամիջոցների տակ է, չունենալով տնտեսական որեւէ հեռանկար:Ռուսները նավթի բարձր գների ժամանակ վատ չէին ապրում, եւ հիմա հասկացել են, որ դատապարտված են աղքատության, երբ Ռուսաստանը կորցնում է իր վասալներին, ազդեցության իր գոտիները:Ռուսները հասկացել են, որ իրենց երկիրը դատապարտված է քաղաքականության «լոկալացման»՝ գաղութների ու վասալների նեղ ու անհեռանկարային գոտում, եւ ոչ թե միջազգային լայն ասպարեզում:

Նրանք ցանկանում են դուրս գալ լայն ասպարեզ, բայց նրանց ոչ ոք դա թույլ չի տա, ամեն ինչ ավարտված է:Պետք է ինչ որ բան մտածել, բայց ոչ մի նոր բան չմտածեցին, այլ միայն՝ «հեղափոխություն», եւ դա դեռ տեղի է ունենալու: Այդպիսին է Ռուսաստանը:Մահացել է Եվտուշենկոն, անցել են 60-ականները, դրանք այլեւս չեն վերադառնա: Ռուսները գերադասելու են ոչ թե հեղափոխությունը, այլ փախուստ իրենց հայրենիքից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing