Ամեն ինչ իր տեղն ընկավ

0

Վերջին 2-3 տարիներին Հայաստանի քաղաքական ներկապնակն անճանաչելիորեն փոխվել է: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն է բերել նոր մարդկանց, որոնք փորձում են պետական կառավարման մեջ բիզնեսի տարրեր մտցնել: Ամբողջությամբ փոխվել է խորհրդարանի ղեկավարությունը. ապաքաղաքական Արա Բաբլոյանը կարողանում է կատարել իր դերը, իսկ խարիզմատիկ Արփինե Հովհաննիսյանն ու եռանդուն Արմեն Աշոտյանը փորձում են արտաքին քաղաքականությունը հանել գործնական մակարդակի:Զուգահեռ փոխվել է խորհրդարանական ընդդիմությունը, եւ ասպարեզից անհետացել են նախկինում ազդեցիկ անձինք ու քաղաքական ուժերը: Կոտրվել է նախագահական եռանկյունին, նախկին ներկապնակից պահել են միայն Գագիկ Ծառուկյանին, ով հիմա պատրաստ չէ արյունահեղության:

Նախկին ազդեցիկ օլիգարխներ Գագիկ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին ոչ ոք չի հիշում: Նրանց տեղն ուրիշ օլիգարխներ են զբաղեցրել:Փոխվել է նաեւ նախագահը: Մարտի 2-ին խորհրդարանական երեք խմբակցություններ ընտրել են Արմեն Սարգսյանին: Սակայն արդյոք փոխվել է իշխանությունը եւ ի՞նչ են դրանից ստացել շարքային քաղաքացիները:Ի թիվս այլ կարեւոր հայտարարությունների, Արմեն Սարգսյանը նախքան ընտրությունները զգուշացրել էր ազգային բարիքի բաշխման սկզբունքի հնարավոր վերանայման մասին.

«Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք հավասարաչափ բաշխելու մասին և՛ երկրի հարստությունը, և՛ աշխատանքը, և՛ ամեն ինչը», — Գյումրիում ասել է Արմեն Սարգսյանը:Ապրիլին Հայաստանը նոր վարչապետ, նոր կառավարություն կունենա, եւ նոր փուլ կսկսվի: Դրանում կդրվի՞ «երկրի հարստությունը և աշխատանքը հավասարաչափ բաշխելու» սկզբունքը: Այդ սկզբունքը դառնում է ազգային անվտանգության հարց՝ հարստությունն ու աշխատանքը հայտնվել են մարդկանց փոքր խմբի ձեռքում, իսկ մյուսները ստանում են այնքան, որ ընդվզում չսկսեն:Այսպիսի բաշխումը հանգեցրել է նրան, որ անգամ եռանիշ տնտեսական աճն արտացոլվելու է միայն նրանց վրա, ովքեր տիրապետում են տնտեսական ռեսուրսները, իսկ մյուսներն անգամ տարբերություն չեն զգա:Հայաստանի հանրությանն ի՞նչ բաժին կհասնի Հայաստանում իշխանափոխությունից: Ինչպես ասել է Գալուստ Սահակյանը, «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչը ձեռք է բերել:

Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն: Ինքը՝ ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում», — ասել է նա: Իսկ հարցին, թե ժողովուրդն ինչով պետք է բավարարվի, նա պատասխանել է՝ անկախությամբ:Շնորհակալություն «պարտիային», որ պահպանել է անկախությունը: Ըստ երեւույթին, ազգային հարստության բաշխումը հասել է արդեն անկախության սահմանագծին, եւ եթե գործընթացը կանգ չառնի, շուտով այդ սահմանն էլ կանցնեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache