Ամենաբարձր վարձատրվող ոլորտները Գերմանիայում և Հայաստանում

1

Step Stone առցանց պորտալը հրապարակել է Գերմանիայի աշխատավարձերի վարկանիշը: Գերմանիայում տարեկան միջին աշխատավարձը 58000 եվրո է: Հայաստանում, ըստ ԱՎԾ տվյալների, 2017 թվականին տարեկան միջին աշխատավարձը մոտ 4300 եվրո է կազմել:Գերմանիայում ամենաբարձրը վարձատրում են Հեսսեն երկրամասում՝ 5280 եվրո, իսկ ամենացածրը՝ Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիայում՝ 3554 եվրո:

Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձերը Սյունիքում են՝ 425 եվրո, ամենացածրը՝ Արագածոտնում՝ մոտ 210 եվրո:Գերմանիայում ամենաբարձրը վարձատրվում են բժիշկները՝ ամսական միջին աշխատավարձը՝ 7020 եվրո: Բժիշկներին հաջորդում են ֆինանսիստները՝ ամսական 5500 եվրո: Ինժեներների աշխատավարձը ևս այդքան է կազմում: Նրանցից մի փոքր քիչ՝ 5330 եվրո են ստանում ծրագրավորողները:

Հնգյակը եզրափակում են իրավաբանները՝ ամսական միջինը 5250 եվրո աշխատավարձով:Հայաստանում ամենաբարձր վարձատրությունը կապի և տեղեկատվության ոլորտում է՝ մոտ 760 եվրո: Երկրորդ տեղում ֆինանսական ոլորտի աշխատողներն են: 2017 թվականին նրանց միջին աշխատավարձը կազմել է 715 եվրո: Եռյակը եզրափակում են հանքարդյունաբերության ոլորտի աշխատողները, որոնք անցած տարի միջինը 695 եվրո են ստացել:Բարձր վարձատրվող ոլորտների հնգյակում են նաև էներգետիկան՝ 481 եվրո և պետական կառավարում և պաշտպանությունը՝ 397 եվրո:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache