LifeStyle Առողջություն

Ամերիկացի մասնագետները խորհուրդ չեն տալիս հղի կանանց կարտոֆիլ օգտագործել

 

grutniece-grutnieces-uzturs-grutnieciba-46807865

ԱՄՆ֊ի Մերիլենդ նահանգի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները պնդում են, որ կարտոֆիլի առկայությունը հղի կնոջ սննդակարգում նպաստում է գեստացիոն դիաբետի առաջացմանը։

Մասնագետները պարզել են, որ շաբաթական 5 անգամ կարտոֆիլ օգտագործելը մեծացնում է գեստացիոն դիաբետի առաջացման հավանականությունը մոտ 2 անգամ։

Պատճառը կորտաֆիլում պարունակվող օսլան է, որը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը։ Գեստացիոն դիաբետը շաքարային դիաբետի տեսակներից է, որն առաջանում է հղիության ընթացքում և հիմնականում վերանում ծննդաբերությունից հետո։ Այս հիվանդության ժամանակ նկատվում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճ հատկապես սնունդ ընդունելուց անմիջապես հետո։

Այս տիպի բարդությունները կնոջ համար վտանգավոր չեն, քանզի ծննդաբերությունից հետո դրանք շուտ անցնում են, սակայն գեստացիոն դիաբետը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing