Լրահոս

Ամերիկացիների ուշագրավ խորհուրդը հայկական բանակին

 

nagorno-1

mitk.am — Հուլիսի 25-ից 29-ը Հայաստանում էր ամերիկյան խորհրդատվական խումբը, որը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարությունում: Խմբի անդամները դասախոսություններ են կարդացել «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» թեմայով:

Սա շատ նուրբ թեմա է, որն ակտուալ է դարձել ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ պատերազմն առանձնահատուկ էր ուղիղ հրամանների բացակայության եւ միջին օղակի սպայական կազմի նախապես ստացած առաջադրանքի կատարման առումով:

Մասնավորապես, բանակի գլխավոր առաջադրանքը սահմանների ու տարածքային ամբողջականության պաշտպանությունն է: Եթե նահանջելու կամ հարձակվելու հրաման չկա, ապա գործում է առաջադրանքը: Հենց դա է թույլ տվել հայկական բանակի միջին օղակի հրամանատարներին պաշտպանել տարածքային ամբողջականությունը եւ սահմանները:

Ապրիլյան պատերազմից հետո բազմիցս հարց է ծագել, թե ինչու բարձրագույն հրամանատարությունը հրամաններ չի տվել: Նույնիսկ կարծիք է հնչել, որ պատերազմը «պայմանավորված» է եղել՝ արդբեջանցիները հարձակվում են, հայերին նահանջելու հրաման է տրվում, հետեւում է Ռուսաստանին օգնության խնդրանքը, եւ Ղարաբաղի նոր սահմանին հայտնվում են ռուս խաղաղարարները:

Սակայն նահանջի հրաման չի հնչել, եւ զինվորներն ու սպաները կատարել են նախօրոք դրված առաջադրանքը՝ սեփական երկրի պաշտպանությունը: Սահմանը փոքր-ինչ փոխվել է, եւ ռուս խաղաղարարների կարիքը չի զգացվել:

Սակայն պատերազմն, ըստ ամենայնի, չի ավարտվել, եւ նոր հարձակման դեպքում կոնկրետ հրամանի սպառնալիքն ավելի իրական է դառնում: Ո՞վ է պատրաստ այդպիսի հրաման տալ եւ պատրա՞ստ է բանակը կատարել այն: Բանակը հրամա՞նն է կատարելու, թե առաջադրանքը:

Ըստ երեւույթին, ամերիկացի խորհրդատուները որոշել են այդ հաշվով օգտակար խորհուրդներ տալ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...