Լրահոս

Ամերիկյան հարվածային խումբն ուղևորվում է Կորեական թերակղզի

 

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբն ուղևորվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մաս՝ Կորեական թերակղզու շրջան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Նրա տվյալներով՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորած նավերի խումբը տարածաշրջան է ուղևորվում Սինգապուրից։

Նշվում է, որ նման միջոցառումներն ընդունվել են՝ կապված Հյուսիսային Կորեայի ռազմական ներուժի մեծացման վերաբերյալ ԱՄՆ անհանգստության հետ։ «Մենք կարծում ենք, որ ներկայության մեծացումն անհրաժեշտ է»,-ասել է աղբյուրը։

ԱՄՆ ԶՈւ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում այդ տեղեկությունը հաստատել են։ Հարվածային խումբը Սինգապուրը լքել է ապրիլի 8-ին։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահին կից Ազգային անվտանգության խորհուրդը Դոնալդ Թրամփին է ներկայացրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին դիմակայելու սցենարները։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing