good-banner
Լրահոս

ԱՄՆ-ից ահազանգ հայկական քրեա-օլիգարխիային

 

oligarkhia

ԱՄՆ նախագահ Օբաման «Մագնիտսկու օրենքի» ազդեցությունը ընդլայնել է ամբողջ աշխարհի վրա։ Այս մասին նշվում է 2017 թվականի ռազմական ծախսերի վերաբերյալ օրենքում։ Օրենքը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են կաշառակերության և մարդու իրավունքների խախտման մեջ:Ըստ օրենքի, ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, ով կասկածվում է ցանկացած երկրում կոռուպցիայի եւ մարդու իրավունքները խախտելու մեջ։

ԱՄՆ-ն փորձում է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա համար նույնիսկ ֆինանսական միջոցներ է տրամադրել: ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Հայաստանում ներդրումներ կարող են լինել միայն այն պարագայում, երբ արդյունավետ պայքար տարվի կոռուպցիոն երեւույթների դեմ:Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ օրենքը, կոռուպցիայի դեմ հայտարարված «պայքարի» շրջանակներում:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թ. հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու:Փորձագետներն օրենքը գնահատել են Հայաստանի իշխող կոռումպացված տնտեսա-քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի համատեքստում: Օրենքով փորձ է արվում լեգալացնել պաշտոնյաների հարստացումը եւ սեփականությունը, որը ձեռք է բերվել համակարգային կոռուպցիայի արդյունքում: Իսկ հայկական տնտեսա-քաղաքական համակարգը բիզնեսի ու իշխանության սերտաճումն է՝ տնտեսության քվոտավորման ու արտոնությունների բազայի վրա:

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ կոռուպցիան Հայաստանում նաեւ անվտանգության խնդիր է: Այս համակարգը երկրում ներդրումներ չի կատարում եւ երկրից հանում է միլիարդավոր դոլարներ, ըստ միջազգային տարբեր կառույցների գնահատականի՝ 7-12 միլիարդ դոլար: Դա կրկնակի ավելի է, քան Հայաստանի արտաքին պարտքը: ԱՄՆ դեսպանը նշում է, որ երկրից գումարներ դուրս բերած պաշտոնյաները կարողանում են դրսից ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:Հայաստանի արտաքին գործընկերները մանրամասն տիրապետում են Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի ու նրա առանձին ներկայացուցիչների բնույթին ու գործունեությանը:

Ոչ վաղ անցյալում դեսպանատներից մեկը մանրամասն «դոսյեներ» է կազմել հայկական քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների վերաբերյալ, որտեղ աննպաստ գնահատականներ կան բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Առավել եւս, որ նրանք իրենց կապիտալն «արտահանում» են արեւմտյան երկրներ եւ հատկապես ԱՄՆ:ԱՄՆ նոր օրենքով Մագնիտսկու ցուցակի ընդլայնումն ու նախագահին տրված լիազորությունները ահազանգ են հայկական կոռումպացված համակարգի համար: ԱՄՆ-ն հետեւում է Հայաստանում կոռուպցիայի դեմ «պայքարին» եւ պատրանքներ չունի թե դրա ելքի, թե այդ համակարգի ներկայացուցիչների հանդեպ:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...