Լրահոս

ԱՄՆ-ն բառի բուն իմաստով սկսում է հայկական ճեղքումը

 

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել Շնող ՀԷԿ-ի կառուցման նախագծին ամերիկյան ընկերության միանալու մասին: Ըստ հաղորդագրության, խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ՀԷԿ կառուցող Դեւբեդ Հիդրո ընկերության հետ:

Դրա համաձայն, ամերիկյան ընկերությունը ՀԷԿ կառուցման համար կտրամադրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ամբողջ ընթացքում։Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրման մասին դրանից օրեր առաջ հայտարարել էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հիշատակելով մինչ այդ կատարված մեկ այլ խոշոր ներդրում՝ Որոտանի կասկադը:

Կասկադը ձեռք բերած ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը կատարում է մինչ այժմ Հայաստանում ամենախոշոր ամերիկյան ներդրումը՝ մոտ 200 միլիոն դոլար:Որքան է ներդրումը Շնող ՀԷԿ 22 կիլոմետր թունելի հորատման գործում, պաշտոնական հաղորդագրության մեջ չի մանրամասնվում: Դեսպանը հայտարարել էր, որ ամերիկյան խոշոր ընկերություն է մուտք գործելու «մեկ այլ ոլորտում»: Փաստացի, մուտքը դարձյալ հիդրոէներգետիկայի «դարպասով» է, բայց այսպես ասած այլ պրոֆիլում՝ թունելագործություն:Հայաստանում ամերիկյան ներդրումների խնդիրն անշուշտ քաղաքական է, մի շարք առանցքային բաղադրիչներով: Այստեղ հարցն առաջին հերթին դիտարկվում է Հայաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման համատեքստում, սակայն խնդիրն աաջին հերթին կողմնորոշումը կամ վերակողմնորոշումը չէ, այլ դիվերսիֆիկացիան:Հայաստանը մինչ այժմ կախված է եղել ռուսական ներդրումներից, որոնք կատարվել են հիմնականում ենթակառուցվածքային ոլորտներում, ընդ որում ռուսական պետական ընկերությունների միջոցով: Դրանք աներկբայորեն Հայաստանի վրա Ռուսաստանի քաղաքական ազդեցության գործիք են:Հայաստանում այլ երկրներիղց խոշոր ներդրումները կարեւոր են թե այդ հարցում դիվերսիֆիկացիայի, հետեւաբար Հայաստանի ինքնիշխանության աստիճանի բարձրացման համար, թե Հայաստանի միջազգային հեղինակության ու անվտանգության:

Դրանից բացի, այդ ներդրումները կարեւոր են նաեւ Հայաստանի ներսում կապիտալի կառուցվածքը փոխելու եւ ըստ այդմ նաե տնտեսության մեջ ներքին օլիգարխիայի ազդեցությունը նվազեցնելու համար:Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքներն էլ բերում են նրան, որ արեւմտյան խոշոր ներդրումները Հայաստանում բախվում են նաեւ մուտքի խոշոր արգելքների, ստիպված լինելով հաճախ պարզ ներդրումային նախագծերն իրականացնել բարդ ճեղքումների շնորհիվ:

Այժմ, Շնող ՀԷԿ պարագայում ԱՄՆ փաստացի սկսում է հայկական ճեղքում բառի բուն իմաստով՝ ՀԷԿ համար կառուցելով 22 կիլոմետրանոց ջրատար թունել: Այստեղ իհարկե ճեղքումը մի կողմից բառի բուն իմաստ ունի, մյուս կողմից հարաբերական: Հարաբերական իմաստով ԱՄՆ ճեղքումը սկսվել է Հայաստանից դուրս՝ Ռուսաստանի հանդեպ մեկուսացման քաղաքականության տեսքով, ինչը բերել է նրան, որ Մոսկվան պարզապես ստիպված է առնվազն իրական քաղաքականության ռեժիում՝ թեկուզ պահպանելով իր սովորական հռետորաբանությունը, մտածել մի շարք տարածաշրջաններում եւ խնդիրներում փոխզիջումների գնալու, գործակցության եզրերի համաձայնելու մասին:Այդ համատեքստում հավանական է դառնում նաեւ հայկական օլիգարխիայի վարքի փոփոխությունը, քանի որ  փոխվում է գործնականում մեկուկես-երկու տասնամյակ այդ օլիգարխիայի գլխավոր հովանավոր կամ տանիք հանդիսացող Ռուսաստանի վարքը:Այդ առումով, Շնող ՀԷԿ-ը գործնականում դառնում է յուրօրինակ սիմբիոզ՝ ՀԷԿ-ը այսպես ասած Հայաստանի ներդրողների ակումբի առաջին խոշոր նախագիծն է, այդ ակումբն էլ հայկական օլիգարխիայի եւ ռուսաստանահայ կապիտալի յուրօրինակ «խաչասերում» է, եւ այժմ էլ նախագիծը ձեռք է բերում ամերիկյան ներգրավվածություն կամ մասնակցություն:

Ընդ որում, այստեղ հետաքրքիր է դառնում մեկ այլ հարց՝ Հայաստանում արդյոք ամերիկյան ճեղքումը ունենալու է 22 կմ երկարություն, թե՞ այն լինելու է ավելի երկար եւ շարունակվող:Բանն այն է, որ Հայաստանում ճեղքելու դեռ երկար ճանապարհ կա բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Օրինակ, կա Հյուսիս-հարավ ավտոճանապարհային նախագիծը, որը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ենթակառուցվածք է: Այդ նախագիծը սակայն, իր տարածաշրջանային կշռի համեմատ, Հայաստանում իրականացվում է այսպես ասած «ուչաստկովիի» մակարդակի՝ թե ֆինանսական էֆեկտիվության, թե որակի, թե արագության տեսանկյունից:Մինչդեռ, Հյուսիս-հարավում էլ կա բազմաթիվ թունելներ փորելու անհրաժեշտություն, հատկապես Վայոց ձորի եւ Սյունիքի մարզով անցնելիք հատվածներում: Արդյոք խոշոր թունելների հորատման փորձ ունեցող հայտնի ամերիկյան ընկերությունը կշարունակի ճեղքումը Հյուսիս-հարավում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing