good-banner
Լրահոս

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սահմանել են Հայաստանի դերը

 

arm147446550673

lragir.am — Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաշխարհայի տերությունների ղեկավարներից շնորհավորանքներ են ստացվել, որոնցում բարի ցանկություններից բացի կարելի է մեծ քաղաքականություն տեսնել, ինչպես նաեւ այն, թե ինչպես են տերությունները տեսնում Հայաստանի դերը:
Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում խոսվում է բացառապես Հայաստանի «դաշնակցային գոյության» մասին: Պուտինը կարծես ակնարկում է, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ ինտեգրման մեջ է: «Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը», նշված է Պուտինի ուղերձում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, նշում է, որ ԱՄՆ համար կարեւոր է ուժեղ Հայաստանը: «Ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար», — նշված է նրա ուղերձում:
Բացի այդ, Օբաման խոսում է միջազգային քաղաքականությունում Հայաստանի դերի մասին. «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձը նման է գործնական առաջարկի. «Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում: Ֆրանսիան, փաստացի, փորձում է միջազգային քաղաքականությունում «օպերատորի» դեր ստանձնել, որտեղ «ծրագիրը» ուրիշներն են գրում:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն էլ Հայաստանին առաջարկում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը զուգահեռ շարունակել քաղաքական ու տնտեսական մերձեցումը Եվրամիության հետ: Գաուկն ասում է, որ Գերմանիան Հայաստանին գործընկերային աջակցություն ցույց կտա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am