ԱՄՆ-ն Հայաստանին ու Ղազախստանին ռազմական համագործակցություն է առաջարկում

0

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հունվարի 16-ին Վաշինգտոնում ԱՄՆ ու Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ «երկու առաջնորդները խոստացել են խորացնել երկկողմ հարաբերությունները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ նշելով մի քանի համաձայնագիր ստորագրելու մտադրությունը, որոնք ընդլայնում են համագործակցությունը, օպերատիվ համատեղելիությունը, լոգիստիկ երթուղիների հասանելիությունը տարածաշրջանային անվտանգությանն աջակցելու համար»:

Նույն օրը՝ հունվարի 16-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Պաշտպանության նախարարը հակիրճ ներկայացրել է ուղղությունները, որոնք ներառվել են հայկական բանակի արդիականացման 7-ամյա ծրագրում եւ որի շուրջ համագործակցություն է ակնկալում ԱՄՆ հետ, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականին Երեւանում երկկողմ հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, որտեղ համաձայնեցվելու է հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:Հայաստանն ու Ղազախստանը ՀԱՊԿ անդամ են եւ պարտավորեցնող պայմանագրեր ունեն Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում: Սակայն աստիճանաբար ընկալում է ձեւավորվել, որ սեփական եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումն անհնար է անվտանգության միջազգային համակարգից դուրս: Առավել եւս Ռուսաստանի դեմ խստացող պատժամիջոցների ու աճող առճակատման ֆոնին:Հայաստանն ու ԱՄՆ-ն ո՞ր ոլորտներում են մտադիր համագործակցել:

Այժմ դա հիմնականում տեղի է ունենում ռազմական կրթության ոլորտում եւ Հայաստանին բժշկական եւ այլ սարքավորումների տեսքով ռազմական օգնության տրամադրմամբ:Բացի այդ, տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն արբանյակային տվյալներ, ինչպես նաեւ դիտարկող սարքեր է տրամադրել, որոնք տեղադրվել են սահմանին եւ օգնում են կանխել հակառակորդի դիվերսիաները:Հայաստանն ու ԱՄՆ-ն մտադի՞ր են զարգացնել համագործակցությունը տիեզերական ոլորտում:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանը ստեղծել է Գեոկոսմոս տիեզերական հետախուզման ծառայությունը, որին արդեն 600 հազար դոլար է հատկացվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այն ժամանակ հրաժարվել էր բացահայտել մանրամասները, եւ դեռ պարզ չէ, թե տիեզերական հետախուզման որ համակարգի հետ է համագործակցելու Հայաստանը:ԱՄՆ հետ ՀԱՊԿ ու ԵՏՄ երկրների համագործակցությունը կարող է ոչ միայն բարձրացնել այդ երկրների սուբյեկտայնությունը, այլ նաեւ նվազեցնել ռիսկերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով: Մասնավորապես, ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ, եւ ընկերություններն ու կառավարությունները, որոնք ռուսական սպառազինություն են գնում, կարող են ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել:Նազարբաեւը, հավանաբար, Վաշինգտոնում բարձրացրել է այս հարցը: Ինչպես նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, ԱՄՆ-ն խորհրդակցություն է անցկացնելու Ղազախստանի հետ երրորդ երկրների դեմ ամերիկյան պատժամիջոցների հարցով, որպեսզի հնարավոր լինի խուսափել տնտեսության վրա դրանց հետեւանքներից»:

«Առաջնորդները մտադիր են պատժամիջոցների հարցերով խորհրդակցել Ղազախստանի տնտեսության համար չնախատեսված հետեւանքներից խուսափելու համար», նշել է նա:ԱՄՆ-ն մտադի՞ր է խորհրդակցել Հայաստանի հետ պատժամիջոցների հավանական ազդեցության շուրջ: Հայաստանի եւ Ղազախստանի հետ ռազմական համագործակցության մասին ԱՄՆ «առաջարկը» կապվա՞ծ է պատժամիջոցների հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache