Լրահոս

ԱՄՆ-ն «փակեց» Արցախի խնդիրը. Երեւանի հզոր պատասխանը

 

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես կոչված մադրիդյան սկզբունքների ապաակտուալացման եւ միջնորդական ջանքերը կայուն ստատուս-քվոյի պահպանմանն ուղղելու մասին:
Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը:
Եվրամիությունը բացահայտել է ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումը: Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում: Այս մասին երեկ Բաքվում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, եթե միջազգային հանրությունը Ղարաբաղը չներառի «հետխորհրդային հակամարտություններում»: Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասին է, որտեղ Արեւմուտքը միանշանակ աջակցում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը՝ մեղադրելով Ռուսաստանին ագրեսիայի մեջ: Ղարաբաղն այդ ցանկում չկա:
Երեկ Հայաստանում էր Չեխիայի Սենատի նախագահը, որը հավաստիացրել է, որ իր երկիրը զենք չի վաճառում «վտանգավոր երկրներին», ինչպիսին Ադրբեջանն է: Հնարավոր է, ավելի վաղ Երեւանը բողոք էր հայտնել Պրագային զենքի վաճառքի կապակցությամբ, սակայն Սենատի ղեկավարը չէր կարող չակնարկել, որ Ադրբեջանին զենք են վաճառում այլ երկրներ եւ նրանց դեմ պետք է դեմարշ անել:
Մինչ այդ Երեւանում էր Լեհաստանի ԱԳ փոխնախարարը, որը Հայաստանին համատեղ ռազմարդյունաբերություն է առաջարկել նորագույն տեխնոլոգիաների հիման վրա՝ հիշեցնելով, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:
Թերեւս, Հայաստանը ղարաբաղյան հարցում երբեք այսքան շահեկան վիճակում չի եղել, որը թույլ է տալիս ղարաբաղյան խնդիրը մեկընդմիշտ դուրս բերել միջազգային օրակարգից եւ դիվանագիտությունը բարձրացնել ավելի լայն, տարածաշրջանային մակարդակի՝ չնայած «Լավրովի պլանը» օրակարգ վերադարձնելու Ադրբեջանի ու Ռուսաստանի որոշակի շրջանակների փորձերին:
Հայաստանի խորհրդարանն այս օրերին զբաղված է հայ-ռուսական պաշտպանական նոր համաձայնագրերի վավերացմամբ: Հավանաբար, Հայաստանի խորհրդարանին ավելի հոգեհարազատ է Լավրովի պլանը:
Այսօր վավերացման օգտին քվեարկած պատգամավորները մի օր ստիպված են լինելու պատասխան տալ փոքրոգության եւ վախերի համար: Մի օր հայ հանրությունը կսկսի քննարկել ոչ միայն հարսանիքներն ու պաշտպանել Կարմիր գրքում գրանցված թռչուններին, այլ նաեւ հարցեր տալ: Պատրաստվեք:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing