ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում իրականացնել իշխանության խաղաղ փոխանցում օրենքի համաձայն

1

lragir.am -ԱՄՆ-ը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է արել:

 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը եւ նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձեւավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել եւ իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով եւ օրենքի գերակայության սահմաններում:
Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:
Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով ձեւավորելու նպատակով»,-ասել է նա:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache