Լրահոս

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ադրբեջանի հսկայական կորուստները ապրիլյան մարտերում

 

azeri

aravot.am-ը գրվում է.  Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը: Խոսելով ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումների մասին` պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարևոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն: Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի երկրորդ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նրանք [Ադրբեջանը] տվել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` համեմատած [հայկական կողմի հետ]»: Հայկական կողմի հայտնած տեղեկությունների համաձայն` ապրիլի 2-5-ին մեր կորուստները գնահատվում են 69 զինծառայող, 15 կամավորական և 4 քաղաքացիական անձ: Նշված օրերին վիրավորված ևս մեկ զինծառայող ստացած վերքերից մահացել է մայիսի 2-ին: Ըստ այս հաշվարկի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմն ունեցել է 89 մարդկային կորուստ: ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 350 թվից հանելով հայկական կողմի կորուստները` կարող ենք փաստել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են առնվազն 260 զինծառայող և քաղաքացիական:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...