Լրահոս

ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արվել այլեւս չօժանդակել ՀՀ ոստիկանությանը

 

v-erevane-napavshie-na-zdanie-politsii-vzjali-zalozhnikov_rect_cfeeda0023f28c756fff44c1cf07cf56-588x375

armtimes.com — Հայ-ամերիկյան խորհուրդը (Armenian Council of America) նամակով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի օժանդակությունը եւ համագործակցությունը Հայաստանի ոստիկանական համակարգի հետ:

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, Հայ-ամերիկյան խորհուրդը նման նամակով է հանդես եկել՝ կապված վերջին օրերին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Նշվում է, որ նամակում Armenian Council of America-ն դատապարտում է ոստիկանական եւ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից գործադրված բռնությունները՝ քաղաքացիների եւ լրագրողների դեմ:

Ըստ այդմ՝ Հայ-ամերիկյան խորհուրդը դիմում է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի աջակցությունը ՀՀ ոստիկանությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Human Rights Watch-ը արձանագրել էր, որ ոստիկանությունը հուլիսի 29-ին խաղաղ հավաքը ցրելիս չափազանց մեծ ուժ էր կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am