ԱՄՆ-ում հանցագործ աշխարհում հայտնի մեծ հեղինակություն, օրենքով գող Պզոն դարձավ «Լոմ» Արթուրի երեխաների կնքահայրը, կնունքը կատարվել է հայկական ավանդույթների համաձայն

18

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել մեծ միջոցառում, որին ներկա է եղել հանցագործ աշխարհում հայտնի մեծ հեղինակություն, օրենքով գող Պզոն, նույն ինքը՝ Արմեն Ղազարյանը։

Միջոցառման ժամանակ նա եղել է ԱՄՆ-ում հայերի կողմից սիրված ու ընդունելի Արթուրի, ում ավելի շատ ճանաչում են «Լոմ» մականվամբ, երեխաների կնքահայրը։

Կնունքին ներկա են եղել ճանաչված ու սիրված հայ աստղեր և ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ամեն ինչ կատարվել է հայկական ավանդական ձևով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ կնունքին ներկա էին նաև հայտնի երգիչներ Թաթա Սիմոնյանը, Աբրաամ Ռուսոն, Արման Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ, «Ծիտ» մականվամբ Արմեն Սահակյանը։

 

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache