Երազահան

Ամպը երազում

 

amp-erazum

Եթե աղջիկ ես, ու տարիքդ անցնում է, երազդ բարի է, քանի որ շուտով պիտի հարսանեկան առագաստի արժանանաս և օրորոց օրորես:
Եթե այրամարդ ես, ամուսնական մահիճդ վաղուց է ձանձրացրել քեզ, չի բորբոքում արյունդ, և դու նորությունների ես կարոտ: Պատեհ առիթը ներկայանալու է շուտով, դու ամբողջովին պիտի արվես քո նոր հրապուրանքներին, անհայտ է, սակայն, թե դրանք ուր են տանելու քեզ:
Եթե տեսածդ ամպամած օր է, ուրեմն վաղուց ես տանջվում անորոշություններից, որ սակայն շուտով պիտի վերջ ունենան, դու պիտի մի եկամտաբեր աշխատանք ստանաս, որ խաղաղություն և գոհություն պիտի բերի քեզ:
Եթե սավառնել ես ամպերի մեջ, ուրեմն ճշմարիտ հավատացյալ ես, և քո հավատը փրկելու է քեզ հո գեկան ու մարմնական այն տանջանքներից, որ հիվանդության հետևանք են: Պիտի ոգևին հաղորդվես քո Աստծո հետ և լիովին կազդուրվես:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing