LifeStyle Հարաբերություններ

Ամուսնական դավաճանությունները եվ նրանց դրդապատճառները

 

amusnakan davachanutyunnere ev dranc drdapatcharnere

Ինչու՞ են դավաճանում ամուսինները

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին: Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:

Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի: Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: Եթե համակարգենք հիմանական հոգեբանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ տարբերակները.

• Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

• Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը իրենց ամուսնության մեջ:

• Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:

• Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:

• Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:

• Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս, իր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը, որովհետև դա ընկերական շրջապատում ավելնորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:

• Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:

• Դավաճանության սպորտսմեններ, որոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններով, տարեթվերով և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է, և ոչ թե սեռական հարաբերությունը:

• Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:

• Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց դա համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:

• Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունը, որից նրանք զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող և՛սեքսուալ զուգընկեր:

• Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:

• Լինում են դեպքեր երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հաճույք է:

Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև կան երկակի ստանդարտներ հասարակությունում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունները “ողջունելի” է, իսկ կնոջը` քննադատելի: Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն: Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթափություն դավաճանությունններից քան տղամարդիկ և ի վերջո տղամարդը ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:

Մի խոսքով եթե դուք Ձեզ ծրագրել եք դավաճանության, ապա դուք գողանում եք Ձեր երկրորդ կեսի երջանկությունը: Ձեզ ես առաջարկում եմ լինել ազնիվ նայել մի քանի քայլ առաջ և չփոխել կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ:

Հեղինակ՝ Կարեն Թոփչյան

sexology.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am