Ամուսնական կյանքը 7 փուլերից է բաղկացած. ցավոք, այս մասին ոչ բոլորը գիտեն

269

Այսօր կպատմենք ամուսնական կյանքի փուլերի մասին։ Եթե միայն մարդիկ իմանային այս մասին, բաժանությունների 80%-ը չէր լինի։

Մենք ինքներս ենք ընտրում մեր կնոջը կամ ամուսնուն, սակայն որպեսզի զգանք ընտանեկան կյանքում իրական սերը, պետք է ճանաչենք միմյանց, ընկերանանք և միայն հետո արդեն սիրենք։ Շատերը սխալմամբ սեր են անվանում սկզբնական կոնֆետա–ծաղկեփնջային փուլը։

Հենց որ ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցն ընկնում է, և զուգընկերները սկսում են բախվել առաջին բարդություններին, հարաբերություններում առաջին փորձություններին։ Իսկ ոմանք էլ կարծում են, թե սերն անցավ։

Նվիրվածությունն ու համբերությունը սիրո գլխավոր հատկանիշներն են։ Եթե դուք որոշել եք, որ ձեր հարաբերություններում «սերն ավարտվել է», վստահ եղեք, որ այն դեռ չի սկսվել։

Ահա հարաբերությունների յոթ փուլերը, որոնք ձեզ ցույց կտան, թե ինչու են սերն ու իսկական հարաբերությունները գալիս ժամանակի ընթացքում։

1. Կոնֆետա–ծաղկեփնջային փուլ

Այս փուլը մոտ 18 ամիս է տևում։ Այս փուլում տղամարդու և կնոջ օրգանիզմում հորմոններ են արտադրվում, որոնք օգնում են աշխարհը վառ գույներով տեսնել։ Այս փուլում նրանք կարծես թմրամիջոցների ազդեցության տակ լինեն։ Այս փուլում չպետք է ճակատագրական որոշումներ կայացնել, քանի որ այս թմբիրի ազդեցությունը վաղ թե ուշ կդադարի, և ամեն բան իր տեղը կընկնի։

2. Հագեցվածության փուլ

Այս փուլում դուք սկսում եք սթափ նայել ձեր և ձեր զուգընկերոջ հարաբերություններին, զգացմունքները հանդարտվում են, դուք կամաց–կամաց ընտելանում եք իրար։ Սրա հետևանքը ձեր վարքի փոփոխությունն է դառնում. դուք սկսում եք ձեզ ավելի ինքնավստահ և բնական պահել։

3. Զզվանքի փուլ

Այս փուլն անխուսափելի է ցանկացած տևական հարաբերությունների դեպքում։ Վեճերն ու միմյանց թերությունները բացահայտելն այս փուլին բնորոշ են։ Ձեզ թվում է, թե սրանից խուսափելու ամենապարզ միջոցը բաժանումն է։ Բաժանվելուց հետո դուք շուտով նույն մարդու հետ վերսկսում եք կոնֆետա–ծաղկեփնջային փուլը, մինչև որ նորից չեք հասնում այս փուլին և չեք անցնում հաջորդին։

4. Համբերության փուլ

Այս փուլում զուգընկերները իմաստնություն են ձեռք բերում։ Վեճերն արդեն այդքան դրամատիկ բնույթ չեն կրում, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճը կավարտվի, իսկ հարաբերությունները պետք է շարունակվեն։ Եթե երկուսն էլ այնպես են անում, որ զարգացնեն իրենց համբերությունը, ապա տարիների հետ գալիս է նաև իմաստությունը։ Սա օրենք է։

5. Պարտքի և հարգանքի փուլ

Սա իրական սիրո առաջին փուլն է, քանի որ մինչև սա դեռ սեր չէր եղել։ Զուգընկերները սկսում են հասկանալ իրենց պարտականությունները, ոչ թե մտածելով, թե ինչ պետք է անի դիմացինն իր համար, այլ մտածելով, թե ինքը ինչ կարող է անել նրա համար։

6. Ընկերության փուլ

Այս փուլում զոգընկերները շատ մոտ են դառնում միմյանց։ Նրանք վստահում են իրար, ինչպես ամենամոտ ընկերներին։ Այս փուլը ճանապարհ է բացում դեպի իսկական սեր։

7. Իսկական սիրո փուլ

Դեպի իսկական սեր շատ երկար են գնում, միասին անցնելով կյանքի բարդ փուլերի և իրավիճակների միջով։ Իսկական սերն այն չէ, որ հանկարծ երկնքից ընկնում է ձեզ վրա։ Իսկական հասուն սիրո համար մարդը հասունանում է՝ հրաժարվելով եսասիրությունից և նախապաշարմունքներից։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache