Լրահոս

Անահիտ Բախշյանը Զարուհի Փոստանջյանի հետ միասնաբար չի գնա ավագանու ընտրություններին

 

«Ելք» դաշինքի ցուցակով ավագանու ընտրություններին առաջադրված «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին:

Բանախոսը համոզված է․ որ «Ելք» դաշինքը շատ հաղթական շանսեր ունի կայանալիք ավագանու ըտրություններին, քանի որ թիմը երիտասարդ է բանիմաց ու աշխատող, նաեւ բծախնդիր իրենց ղեկավարի հանձնարարականները կատարելիս։ Տիկին Բախշյանը սակայն ուներ նաեւ մտահոգություն կապված դաշինքի հետ, քանի որ գտնում է, որ դաշինքի անդամները դեռ երիտասարդ են եւ տնտեսության կառավարման փորձ չունեն։

Անահիտ Բախշյանը հույս ունի, որ Երեւանի ավագանու գործունեությունը այս ընտրություններից հետո կփոխվի, և Երևանի ավագանու դեմքը հասարակությունը կտեսնի ու կհասկանա, թե որքան կարևոր մարմին է ավագանին: Բանախոսը նաեւ նշեց, որ Զարուհի Փոստանջյանի հետ չի գնա ավագանու ընտրությունների, քանի որ վերջինիս՝ նոր կուսակցության ստեղծման բոլոր քայլերին մնացել է անհաղորդ եւ չի մասնակցել։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara