good-banner
LifeStyle Լրահոս Հայտնիներ

Անբարո են նրանք, ովքեր այս տխմար աղմուկն են բարձրացրել. Թամար Հովհաննիսյանը բաց տեսարանով ֆիլմում Արսինե Խանջյանի նկարահանման մասին

 

ars-khanjyan

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրուցում անդրադառնալով դերասանուհի Արսինե Խանջյանի՝ բաց տեսարաններով ֆիլմում նկարահանված լինելու մասին հրապարակմանն ու դրան հաջորդած քննարկումներին, ասաց, որ ստեղծված իրարանցումը տեղին չէ։

«Դա ի՞նչ է նշանակում, դերասանուհի է, այսինքն, եթե Սփյուռքի նախարարը լիներ, էլի կհասկանայի հուզմունքն ու իրարանցումը: Շատ պաշտոնյա կանայք այսօր Հայաստանում ավելի քան մերկ են ու անբարո: Եվ անբարո են նրանք, ովքեր այս տխմար աղմուկն են բարձրացրել»,- շեշտեց նա։

Նշենք, որ «Իրավունք» թերթը, անդրադառնալով նրան, որ Արսինե Խանջյանը Սերժ Թանկյանի հետ պատրաստվում է գալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, հոդված էր հրապարակել ««Արդար ընտրությունների» համար պայքարող Արսինե Խանջյանը նկարահանվել է ամբողջովին մերկ (18+) » վերնագրով, որում նշված էր, որ Արսինե  Խանջյանը նկարահանվել է «IRMA VEP» ֆիլմում ՝1996 թ-ին։

Tert.am-ի հետ զրուցում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էլ ասաց, որ չպետք է զուգահեռներ անցկացնել դերասանուհու մասնակցությամբ ֆիլմում առկա  տեսարանի և նրա իրական կյանքի միջև։

«Արսինե Խանջյանը բարձր կարգի դերասանուհի է, անգամ զուգահեռներ պետք չէ անցկացնել անհարմար է այդ թեմայի մասին խոսելը»,- ընդգծեց նա։

Լուիզա Ղամբարյանի դիտարկմամբ ՝ քաղաքականության մեջ մտնելու, կամ  դիտորդական  առաքելություն իրականացնելու իրավունք ունի, դա իր ցանկություն է։

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Անի Գևորգյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...