Անցավ մահ. պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում կներդրվի 2018-ից, բայց կլինի վճարովի (Տեսանյութ)

5

Հայաստանում 2018 թվականից ներդրվելու է պալիատիվ բուժօգնության ծառայությունը: Մինչ այդ, այս փուլում ընթանում են փաստաթղթերով՝ ցավազրկող դեղերի և թմրադեղերի շրջանառությանը և դրանց տրամադրման պրոցեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներ: Այսինքն՝ բուժող բժիշկներն այդ դեղամիջոցները կարող են առանց որևէ խնդրի դուրս գրել հիվանդի համար:

«Պալիատիվ բուժօգնությունը նախատեսում է և՛ ցավազրկում, և՛ տերմինալ ստադիայում գտնվող հիվանդների խնամք, ինչը նշանակում է հասնել նպատակի՝ մարդու կյանքի որակը լավացնել մինչև մահ», — Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, ներկայացրել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Պալիատիվ բուժօգնության դեպքում հիվանդը կարող է մնալ տանը, բժիշկների խումբը կարող է գալ և առաջնային բուժօգնությունը տրամադրել հենց տանը:

«Այս փուլում մենք հնարավորություն չենք ունեցել գումար հատկացնել պետբյուջեից և սկզբնական փուլում այդ ծառայությունը կլինի վճարովի: Երբ հնարավորություն լինի բյուջեից գումար հատկացնել, ապա ինչ-որ մի խավ հնարավորություն կունենա օգտվել այդ ծառայությունից», — նշել է նախարարը:

Այս ծառայության մասին մանրամասն՝ տեսանյութում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache