«Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած ու տեղը դոլար է շարած». Նիկոլ Փաշինյան

42

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ու հանրահավաքն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:

Դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված:

Խոսեց նաեւ սեւերի ու սպիտակների բաժանման հայտնի արտահայտության շուրջ աղմուկի մասին:

Այնուհետ անդրադարձավ Հայաստանում արտոնյալների գոյությանը, հեղափոխությանը հաջորդած ամիսներին: Վերջում՝ խոսեց ժողովրդի քվեարկության ու կիրակի օրվա ընտրությունների կարեւորության մասին.

«Բոլոր հարցերի պատասխանները դուք պետք է տաք, դուք եք որոշելու, թե ինչ կլինի հետո, ձեզնից ամեն մեկի մեկ ձայնը ունի պատմական ու շրջադարձային նշանակություն: Ես իմ ամբողջ քաղաքական կյանքը ծախսել եմ նրա վրա, որ մարդկանց ապացուցեմ, որ ամեն մեկի ձայնից ավելի արժեքավոր բան չկա: 10 տարի Հյաստանի շատ քիչ մարդիկ են հավատացել, որ դա այդպես է: Հեղափոխությունն ինչի՞ց եղավ, երբ ամեն մարդ հասկացավ, որ իրենից է կախված որոշումը, կաթնատու մայրերը իրենց երեխեքին մանկասայլակների մեջ դրած զգում էին, գիտեին, որ իրենք են Հայաստանում բան որոշում, գողն ու գողցողը ո՞վ են, որ բան որոշեն: Մեր երկրում հարց է որոշել այն դեռատի մայրը, որն իր երեխային դրել է մանկասայլակի մեջ ու ճանապարհ է փակել, ինքն է ամենհզոր ուժը էս երկրում: եվ ով էս ուժը չի ճանաչում, վաղն ասելու է՝ ես սխալվեցի:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումն էլ ես չեմ կայացրել, այլ ժողովուրդը: Բոլոր էն ուժերը, ովքեր ասում են՝ մենք կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրություններում, իրենք ուրեմն դեմ են ժողովրդին ու պետք է ընդհանրապես ձայն չհավաքեն, բայց դա դուք պետք է որոշեք:

Ուզում եմ յուրաքանչյուրդ ձեր թանակագին, անգին ձայնի հետ վարվեք այնպես, որ այն լինի անգնահատելի ներդրում ՀՀ հզոր, երջանիկ եւ ազատ ապագայի համար: Էս ընտրություններում ոչ թե Երեւանի, այլ Հայաստանի ճակատագիրն է որոշվում ու չմոռանաք, որ Երեւանը ՀՀ մայրաքաղաքն է, Երեւանը համայն աշխարհի հայերի մայրաքաղաքն է, բայց այն նաեւ հեղափոխության մայրաքաղաքն է: Եվ Երեւան մայրաքաղաքը պետք է այս ընտրություններում հեղափոխությունը դարձնի անշրջելի, որովհետեւ ես չեմ եկել իշխանության, այլ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն գնացեք ձեր տեղամասեր ու հաստատեք ձեր իշխանությունը:

Ես բազմիցս եմ փորձել ներկայացնել մոգական ուժը քվեարկության:

Հարցնում են՝ ինչու եք այս հավաքներին զգացմունքային հայտարարություններ անում, ես ուզում եմ անկեղծ ասել՝ երբ ես հարթակին կանգնած եմ, ես էնպիսի զգացմունքային հորձանուտում եմ, որ չեմ կարող դիմանալ ու զգացմունքային բաներ չասել, որովհետեւ անցել են այն ժամանակները, երբ ՀՀ ղեկավարի սիրտը հանած է ու տեղը դոլար է շարած, ուղեղը հանած ու տեղը դոլար է շարած, եկել է ժամանակը, երբ ղեկավարին սիրում են, ղեկավարն ու կառվարությունն էլ՝ ժողովրդին:

Ընտրությունը ձերն է, հաղթանակն ու իրավունքը ձերն է, իշխանությունը ձերն է, դուք որոշեք, թե ինչ եք անում այդ իշխանության հետ: Ես քվեարկելու եմ եվ մեկնեմ Նյու-Յորք, էնպես որ երկիրն ամբողջությամբ թողնում եմ ձեզ ու վերադառնալու եմ օրեր անց, հույս ունեմ այս շանսը բաց չեք թողնի:

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայության մայրաքաղաք Երեւանը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ եւ անկախ հայրենիքում»,-եզրափակեց վարչպետը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache