Անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ. գլխավոր դատախազը մանրամասնում է

56

armlur.am — Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին: Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե ով է պատասխանատու Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար, ինչու փակվեց հայտնի Զիբլիքսի գործը: Պատգամավորը նաև անդրադարձավ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին կալանավորելու շուրջ միջնորդություններին, որոնք եղել էին դատախազի կողմից և հետաքրքրվեց, թե ուր է միջնորդությունը:

Ի պատասխան վերջին հարցի, դատախազը նշեց. «Նրանք ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով: Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ԱԺ, բայց դա ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ», – նշեց նա:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache