Լրահոս

Անհավանական է. ի՞նչ է տեղի ունեցել, երբ Պավել Մանուկյանը ելույթ է ունեցել դատարանում

 

icon

hartak.am — «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը երեկ` հուլիսի 31-ին, Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին, որի ընթացքում պետք է որոշվեր նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ելույթ է ունեցել: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը:

«Փաստաբանն ասաց, որ դատի ժամանակ շատ լավ ելույթ է ունեցել, այն կարգի, որ այնտեղի աշխատողները սկսել են լացել: Բայց կոնկրետ չասաց, թե ինչ է ասել»,-ասաց Ասպրամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Պավել Մանուկյանը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն հուլիսի 31-ին երկու ամսով կալանավորվել է: Նա «Շտապօգնության» մեքենայի պատգարակով Երևանի «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել էր դատարան: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Պավել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...