Անհայտ, բայց միլիոնատեր պատգամավոր. ավելի քան 150 միլիոն

2

mkrtchyan-3-02-15

politik.am — Այն որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների բավական մեծ հատվածը որևէ աղերս չունի օրենսդիր գործունեության հետ՝ կարծում ենք գիտեն բոլորը, սակայն մեր հայրենի ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ոչ միայն օրենսդիր գործունեությամբ չեն զբաղվում այլև նրանց չեն էլ ճանաչում: Կան պատգամավորներ, որոնց անգամ Ազգային Ժողովի անցուդարձը լուսաբանող պրոֆեսիոնալ լրագրողները չեն ճանաչում: Նման պատգամավորները հիմնականում հավաքված են իշխող ՀՀԿ-ի ԱԺ խմբակցությունում: ԱՆհայտ պատգամավորներից մեկն էլ Վահրամ Պատվականի Մկրտչյանն է: Նա ԱԺ պատգամավոր է դարձել 2014 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով:

Վահրամ Մկրտչյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին Վարդաբլուր գյուղում (Արագածոտնի մարզ):  1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը,  1988թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Ֆիզիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:  1988-2000թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2000-2004թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ: 2004-2006թթ.` ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն: 2006 թվականից՝ ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2007 թվականից «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):  1994-2001թթ. եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, 1997-2001թթ.՝ ԱԺՄ վարչության քարտուղար: ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001թ.): 2004-2009թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012թթ.՝ կուսակցության վարչության նախագահ: 2012թ.՝ ՀՀԿ անդամ:

Պարզվում է, սակայն որ գրեթե ամբողջ կյանքում պետական համակարգում աշխատած սույն երիտասարդ պատգամավորը բավական կարողության տեր է: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի իր դրամական միջոցները կազմում են՝ 100 միլիոն դրամ և 100 հազար դոլար: Պատգամավորն ունի նաև երկու բնակարան բազմաբնակարան շենքում: Մեկ տարվա ընթացքում ստացել է ավելի քան 7 միլիոն դրամ աշխատավարձ:

Ի դեպ ըստ parliamentmonitoring կայքի պատգամավորը իր ամբողջ գործունեության ընթացքում ընդամենը 9 անգամ է հարց տվել և 88 անգամ կողմ է քվեարկել ու ոչ մի անգամ դեմ:

Իրականում կարելի է դասեր քաղել Վահրամ Մկրտչյանից, քանի որ նա իր ամբողջ կյանքում զբաղեցնելով ընդամենը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոն և որոշակի ժամանակ ջրմուղ կոյուղու մասնաճյուղի պետ կարողացել է բավական գումարներ կուտակել: Գուցե նա կիսվի իր փորձով և շատերը կարողանան գնալ իր ճանապարհով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache