good-banner
Լրահոս

Անհնար է ղարաբաղցիներին համոզել, որ ապրեն Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

 

7745

tert.am — Հայաստանը կողմնակից է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է տեղի ունենում: «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է կամքը՝ ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով՝ լինեն անկախ պետություն, թե միացված լինեն ՀՀ-ին: Ինձ համար ամենից կարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որ նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա: Իսկ ԼՂ անվտանգությունը կարող է ապահովել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս:

Որևէ մեկի համար կասկած չկա, որ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել:

«Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց ու խորհրդայնացման գաղափարները տարածվեցին դեպի մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր, թեև փոքր ժամանակով, նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Իմիջայլոց, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը մի քանի տարի առաջ գրեթե ամբողջովին ոչնչացվել է»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի: «Կարելի է ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնար է»,- շեշտել է նախագահը:3

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am