Անհրաժեշտ է ՀՀԿ հանցագործությունների շտապ լյուստրացիա՝ ՀՀԿ-ն պետք է ապաշխարի իր մեղքերի համար

0

lragir.am — Մի քանի օր առաջ Մասնագետների Խորհուրդն առաջարկել է ստեղծել հանձնաժողովներ, որոնք՝

 (ա) պետք է վեր հանեն ՀՀԿ չարաշահումները տարբեր ոլորտներումև, որ ոչ պակաս կարևոր է՝
(բ) քննարկեն կամայական ոլորտի ճիշտ վերակազմավորմանն ուղղված առաջարկությունները և կոնկրետ ծրագրերը։ Ստացված տեղեկությունների և առաջարկությունների հիման վրա սկսվում են լայն քննարկումներ, որոնց արդյունքում մշակվում է համապատասխան ոլորտի կառույցների բարեկարգման ճշմարիտ ժողովրդական առաջարկը:Մենք ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ընդունել են (բ) առաջարկը:
Սակայն, մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել նաև ՀՀԿ հանցագործությունների լյուստրացիային վերաբերվող (ա) կետի կարևորության վրա։Նիկոլ Փաշինյանը հռչակել է «համաձայնություն» բոլորի հետ, այդ թվում նաև՝ հանցավոր ՀՀԿ-ի: Ի պատասխան ՀՀԿ-ն մի հրեշավոր դեմագոգիա ծավալեց մայիսի 1-ի խորհրդարանական քննարկումների ժամանակ, երբ այդ կուսակցությունը ոչ մի խոսք չասաց իր հանցագործությունների մասին, խոսելով միայն իրենց՝ «պատգամավորների օրինական իրավունքներից», որոնցից շատերը պարզապես հանցագործ են:
Մենք համաձայնության դեմ չենք։ Բայց համաձայնությունը հանցագործի հետ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նա ապաշխարել է մեղքերը։Մենք պատրաստ ենք պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել ՀՀԿ մեղքերի ցուցակը մի շարք ոլորտներում: Այդ մեղքերի մի մասը ներկայացված է այստեղ:
Վերջապես նշենք, որ 20 տարի շարունակ մենք քննադատություն ենք հնչեցրել ՀՀԿ ստեղծած գիտության և կրթության հանցավոր կառույցի (Սերժ Սարգսյան, նախարար Աշոտյան և ՀՀԿ պատգամավորներ), բայց ոչ մի անգամ (կրկնում եմ ոչ մի անգամ) այդ քննադատությունների քննարկում չի եղել:Գրիգոր Բարսեղյան, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր


Загрузка...