Լրահոս

Անի Նավասարդյանն ազատ է արձակվել. պաշտպան

 

hqdefault

tert.am – Քիչ առաջ Քննչական կոմիտեում կայացվեց որոշում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Անի Նավասարդյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

«Հիմքում դրվեց այն պատճառաբանությունը, որ հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակցության վերաբերյալ կասկածները, որոնց հիման վրա նա ձերբակալվել էր, որևէ փաստական տվյալով չհաստատվեցին»,-ասաց նա և նշեց, որ այդ որոշումն իրենց համար անսպասելի էր:

«Ես կարծում էի, որ երևի մեղադրանք համենայն դեպս կառաջադրվի՝ գոնե մասնակցության առումով, սակայն Քննչական կոմիտեն այս պահին կայացրեց երևի իրավիճակից բխող ճիշտ որոշում»,-ասաց նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing