good-banner
Լրահոս

Անիծվեք դուք և Մոսկվա ոտք դնելու, երկիրը վաճառելու՝ ձեր բոլոր օրերը

 

Անկախացած Հայաստանի նախագահի աթոռին նստածներից ոչ մեկն այդպես էլ չսիրեց Հայաստանը: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երկիրը քանդեցին, վաճառեցին, յուրաքանչյուրը՝ իր ապազգայնության, վախկոտության ու ախորժակի չափով:

Բայց ուշագրավ է, որ նրանց Մոսկվա կատարած ամեն այցի ընթացքում կամ դրանից հետո ոչ միայն ստրկական հերթականպայմանագիրն էփաթաթվում մեր վզին, այլ նաև ինչ-որ բան է պատահում հայ ազգի անկախության և ինքնաիշխանության պայքարին նվիրված անձանց հետ:

Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, մի գիշերվա մեջ Հայաստանը դարձավ Մաքսային, այնուհետև Եվրատնտեսական անհասկանալի միությունների անդամ: Հետո Ս. Սարգսյանը գնաց Մոսկվա, Երևանում կալանավորեցին Ժիրայր Սեֆիլյանին, այս անգամ նա կրկին Մոսկվայում էր…ու սպանեցին հայ ազգի նվիրյալներին Հաց հասցնող Արթուր Սարգսյանին:

Անիծվե՛ք դուք, իշխանավորնե՛ր, և անիծվեն բոլոր այն այն օրերը, երբ երկիրը վաճառելու համար ոտք եք դրել օտարի հող ու ընդունել օտարին:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lakmoes.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara