Լրահոս

Անկարան 2 պահանջ է ներկայացրել Թրամփի վարչակազմին

 

44479

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Դոնալդ Թրամփի կառավարությունից իրենց ունեցած 2 հիմնական սպասելիքների մասին:

Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` Քուրթուլմուշը ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը խորհուրդ է տվել վերանայել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման և Սիրիայի քրդական կուսակցությանը (PYD) աջակցելու վերաբերյալ դիրքորոշումը, փոխանցում է Ermenihaber-ը:

«Հատկապես ցանկանում ենք, որ չկրկնվեն Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում նախորդ կառավարության թույլ տված սխալները: Թուրքիայի հետ հարաբերությունները կրկին լավացնելու համար Թրամփի կառավարությանը խորհուրդ ենք տալիս 2 հարցում վերանայել իր տեսակետները: Առաջինը Գյուլենի արտահանձնումն է Թուրքիային և այդ գործընթացի ընթացքում նրա (Գյուլենի-խմբ.) և իր կազմակերպության միջև հաղորդակցության հնարավորությունից զրկելը: Այդ պահանջը բխում է մեր դաշնակցային հարաբերություններից:

2-րդը PYD-ին տրամադրվող աջակցության կասեցումն է: Այդ զինված ուժը տարածաշրջանում անկայունության պատճառ է դառնում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing